Անահիտ Թարխանյանը առաջադրվել է Երևանի քաղաքապետի թեկնածու
Ճարտարապետ Անահիտ Թարխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ առաջադրվել է Երևանի քաղաքապետի թեկնածու․
«Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում «Երևանի հանրություն» նախաձեռնություն ձևավորած հասարակական կազմակերպությունների գործընկերներին և «ԳԱԼԱ» կուսակցությանը ինձ Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրելու համար։ Ես ջանք չեմ խնայի արդարացնելու Ձեր և երևանցիների սպասումները և վստահությունը»։
Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին մի շարք հիմնադրամներ ու ասոցիացիաներ հայտարարություն էին տարածել, որ հիմնում են «Երևանի հանրություն» նախաձեռնությունը, որը կգլխավորի Անահիտ Թարխանյանը: