Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ)
19
Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը Պատերազմ Արցախում
10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք հողերը պաշտպանեք. քաղաքացի Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ ՀՀ ոստիկանության համար նամազը դարձել է պարտադիր. թուրքերը բացահայտ են խաղում (տեսանյութ) Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ) Սամվելը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել. Գոռ Սարգսյան Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը. քահանա Արթենյան Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին

Սևանցիների «մեսիջը» ջերմուկցիներին

Մի հայտնի խոսք կա։ Ասում են մի գիժ քարը գցում է ձորը, 100 խելոք հավաքվում են ու չեն կարուղանում այդ քարը հանել։ Հիմա նույնը Ամուլսարի հետ է կատարվում։ Մի քանի վարձկան «պայքարիստ» տարածել են, թե իբր Ջերմուկը Ամուլսարի հանքի պատճառով թունավորվել է։ Տարածել են ու քաշվել մի կողմ, ավելի ճիշտ՝ նստել հանքի ճանապարհին (բնականաբար՝ ոչ առանց անձնական շահի, որը լիուլի ապահովվում է հանքը խլելու մտադրություն ունեցողների կողմից)։ Արդյունքում՝ Ջերմուկի առողջարաններում այս տարի շատ ավելի քիչ մարդիկ են գնացել հանգստանալու։ Իսկ դա նշանակում է, որ ջերմուկցիները տուժել են բոլոր առումներով՝ խանութները, սպասարկման կետերը, հյուրանոցները չեն ստացել ակնկալվող եկամուտն ու սեզոնային գումարներից զրկվել։ Ինչ է սա եթե ոչ տնտեսական դիվեսիա ջերմուկցիների, Ջերմուկի իմիջի և ընդհանրապես Հայաստանի դեմ։

Մարդիկ բացասական լուրին ավելի հեշտ են հավատում։ Մի հիմար կարող է մի բան ասել, իսկ հետո հարյուր խելոք չեն կարողանալու ապացուցել, որ ասվածը հիմարություն է։

Ի դեպ, նույն պատկերն է նաև Սևանում։ Նույն պատկերն է այն առումով, որ «բնապահպանները» տարածել են, թե իբր Սևանա լիճը թունավորված է։ Արդյունքում՝ Սևանում քիչ մարդ է գնում հանգստանալու։

Նույն պատկերն է Սևանում, բայց նույն պատկերը չէ սևանցիների մասով։ Նրանք, ի տարբերություն ջերմուկցիների, ելել են պայքարի և թույլ չեն տալիս, որ «բնապահպան»–դիվերսանտները վնասեն սևանցուն ու Սևանին։

Ինչպես տեղեկացնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 200-ից ավելի Գեղարքունիքի մարզի բնակիչներ, ի նշան բողոքի, հավաքվել են Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Սևանի վարչական տարածքում, ժողովրդին հայտնի Սևանի գաի պոստի հարևանությամբ:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում բողոքի ակցիայի մասնակիցներն ասում էին. «Վերջին օրերին չգիտես որ ծալապակասի ուղեղով անցել է ու հայտարարություն է տարածել, թե իբրև Սևանի ջուրը թունավորված է և այն լողանալու համար վտանգ է ներկայացնում: Հետաքրքիր է, էդ տեղեկություններ տարածողները, ովքեր իրենց համարում են բնապահպաններ, գոնե մի անգամ թամահ արե՞լ են այս օրերին գան Սևան: Երևանի իրենց կաբինետներում վեր ընկած կեղծ տեղեկություններ են տարածում, իսկ մենք հայերս էլ, ինչպես գիտենք, «մուտիլովկաներին» շուտ ենք հավատում: Մենք պահանջում ենք, որպեսզի մարզ այցելեն տարածքային կառավարման, բնապահպանության ու առողջապահության նախարարները: Ամեն տարվա վերջ կառավարության տաքուկ կաբինետներում նստած որոշ վերլուծաբաններ վերլուծություն են ներկայացնում, ասելով, թե ամռանը Հայաստանից ավելի շատ հանգստացողներ են մեկնել Վրաստան, քան մնացել են մեզ մոտ: Եթե նման ձև են աշխատելու, որոշ բնապահպանների նման կեղծ տեղեկություններ տարածելով, բա էլ ի՞նչ եք ուզում: Դա է լինելու գինը: Որոշ բնապահպանների ֆանտազիան հասել է նրան, որ չգիտես գուգլից, թե որտեղից իրանց գլխի չափ շնաձկան նկար են տարածել ու մարդկանց մոլորեցնում են, թե դա բռնել է ծովագյուղցի Սևոյենց Կարոն: Այ նման անհեթեթ ու անպատասխանատու տեղեկություններ տարածելով են փորձում մարդկանց մոլորեցնել»:

Ահա այսպիսին է սևանցիների արձագանքը վայ–բնապահպաններին։ Դա յուրօրինակ «մեսիջ» է ջերմուկցիներին, որ նրանք էլ քնից արթնանան ու տեր կանգնեն իրենց քաղաքին ու իրենց ապրուստին։ Թե չէ մի քանի վարձկանի գերի են դառնալու ու հետո գլխներին տան, թե ինչու այդ դիվերսանտների դեմը չառան «էն գլխից»։

Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan