Ո՞վ է իրականում օգուտ բերում Հայաստանին և հայերին
Իսկ դուք գիտե՞ք, որ «Լիդիան Արմենիա»-ն միակն է Հայաստանում, որի բաժնետոմսերը ազատ վաճառքի են հանված Տորոնտոյի ֆոնդային բորսայում, և որ մեզանից յուրաքանչյուրը կարող է դառնալ այդ ընկերության բաժնետեր և համապատասխան դիվիդենտներ ստանալ: Իսկ գիտե՞ք նաև, որ այդ ընկերությունում 1500-ից ավել մարդ է աշխատում, և բոլորը ոչ միայն ընտանիք են պահում, այլ նաև հարկեր վճարում ՀՀ պետբյուջե, էլ չեմ ասում ընկերության հարկերի մասին:
Սա հատուկ նրանց համար է, ովքեր ասում են, որ «Լիդիան Արմենիա»-ն օտարինն է և Հայաստանին ոչ մի օգուտ չի բերում: Իսկ դուք կամ պետությունը ստեղծե՞լ եք նման ընկերություն, որը հազարից ավել մարդկանց աշխատատեղով է ապահովել:
Թե՞ մտածում եք միայն սեփական «ակտիվիստական» գրպանի մասին: Պար, ուրախություն, երաժշտություն, մաքուր օդ: Լավ էլ ժամանակ եք անցկացնում: Իսկ որ օրերից մի օր ձեր պատճառով գործազուրկ մնացած ընտանիքներից որևէ մեկը գա ու մի լումա ձեզանից խնդրի, անգամ իրենց կողմ չեք նայի:
Եվ, ի դեպ, Սևանի մասին: Սևանի մասին մտածել պետք է գոնե այն ժամանակ, երբ խոռրովածախառը գալիս աղբը հենց ափին թողնում գնում եք: Կամ էլ գնացեք կառավարությունից պահանջեք, որ հատուկ սարք գնի, որը կմաքրի Սևանի հատակը, չէ որ կուտակված աղբը սպանում է Սևանը, և դրա մասին արդեն բազմիցս ահազանգել են:
Լիկա Սվասյանի ֆեյսբուքյան էջից