Կարեն Կարապետյանի դեմ քրեական գործ է հարուցվել
Հունիս ամսին ՊԵԿ օպերատիվ հետախուզական վարչության պետ նշանակվեց Կարեն Կարապետյանը: Այս անձը ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի կնքահայրն էր և հենց այս կապերի շնորհիվ էր, որ կարողացավ անցնել այս պաշտոնին:
Կարեն Կարապետյանը աղմկոտ անցյալ ուներ և ներգրավված էր մի քանի կոռուպցիոն պատմությունների մեջ: Նրա նկատմամբ անգամ քրեկաան գործ էր հարուցվել: Այս կապացկությամբ տարակուսանք առաջացավ, թե ինչու է ՊԵԿ նախագահը նրան նշանակել այդ պաշտոնին: Կարեն Կարապետյանի նշանակման մասով ՊԵԿ նախագահ Դավիթ Անանայանը ասել էր.«Այո, նա պրոֆեսիոնալ է։ Սակայն մենք դիտարկում ենք որոշակի հարցեր` կապված նրա վարքագծի հետ։
Եթե տեղեկությունները չհաստատվեն, ապա Կարապետյանը կշարունակի պաշտոնավարել։ Եթե մասնակի հաստատվի, ապա կքննարկվի նրա աշխատանքի նպատակահարմարությունը։ Իսկ եթե ամբողջությամբ հաստատվի, ապա տվյալները կարող են փոխանցվել հետաքննությանը», — ասել էր Անանյանը։
Politik.am-ի տեղեկություններով ՊԵԿ-ում Կարեն Կարապետյանի նկատմամբ իրականացվող ծառայողական քննությունը ավարտվել է և նրա վերաբերյալ շրջանառվող խոսակցությունները հաստատվել են: ՊԵԿ-ը ծառայողական քննության նյութերը ուղարկել է ՀՔԾ: Մոտ օրերս կհայտարարվի Կարեն Կարապետյանի դեմ քրեական գործ հարուցելու մասին: