Հանքարդյունաբերության պոտենցիալը կնպաստի թռիչքաձև տնտեսական աճին
Հայաստանը, ցավոք, չունի նավթ և գազ և մենք զրկված ենք այդ հարստությունը վայելելուց, բայց մենք ունենք բնական պաշարներ, բացահայտված և դեռ բացահայտվելիք լուրջ հանքեր, որոնց ճիշտ շահագործումը թույլ կտա չվնասել բնությանը, հազարավոր մարդկանց ապահովել աշխատանքով և թռիչքաձև տնտեսական աճ ապահովել: Ինչի մասին շատ են ի դեպ խոսում կառավարությունում:
Դրա համար անհրաժեշտ է հստակ չափորոշիչներ մշակել, որոնց համապատասխանելու դեպքում հանքը կարող է շահագործվել: Խոսքը անվտանգության երաշխիքներից մինչև անգամ պարտադիր սոցիալական ծրագրեր իրականացնելու մասին է:
Վստահորեն կարող եմ ասել, որ Հայաստանի միակ հանքարդյունաբերող ընկերությունը, որը մի քանի հարյուր միլիոն եվրո է ծախսել հանքի անվտանգ շահագործումն ապահովելու համար՝ դա Լիդիան Արմենիան է, իսկ տեսնելով կազմակերպության պատասխանատուների արձագանքները վերջին իրադարձություններին, կարելի է ասել, որ ընկերությունը բաց է նոր առաջարկների համար, և բաց է համագործակցության եզրեր գտնելով Ամուլսարի հանքը անվտանգ շահագործելու՝ պետությանը և մարդկանց նաև շահույթ բերել:
Կառավարութունը կարող է խոհեմություն ցուցաբերել և այս օրինակով մնացածին ապացուցել, որ այսուհետ գերակա է պետության շահը, իսկ Սերժի վճարովի «բնապահպանները» այլևս մարդկանց չեն կարող մոլորեցնել:
Լիկա Սվասյանի ֆեյսբուքյան էջից