Զոհրաբյանի դեմ հակաքարոզչություն է իրականացվում
Առաջիկայում Երևանի ավագանու ընտրություններն են: Հայաստանի ներքաղաքական կյանքին մասնակից ուժերի համար սա առաջնային քաղաքական միջոցառում է, քանի որ Երևանում են ապրում Հայաստանի ընտրողների կեսից ավելին:
Չնայած պաշտոնապես քարոզարշավը դեռ չի սկսել, սակայն կուսակցությունները սկսել են ոչ պաշտոնական քարոզարշավը: Այս ընթացքում ակտիվ հակաքարոզչություն է իրականացվում ԲՀԿ թեկնածու Նաիրա Զոհրաբյանի դեմ: Հակառակորդ քաղաքական ուժերը հասկանում են, որ այս պահին Զոհրաբյանը ամենամեծ շանսերն ունի: Եվ ահա այս հանգամանքը հաշվի առնելով հենց նրա դեմ է ամենամեծ հակաքարոզչությունն իրականացվում:
Հետաքրքիր է, որ Զոհրաբյանին սևացնելու գործում մեծ ջանք են թափում Քաղաքացիական պայամանագիր կուսակցության և ներկա կառավարության անդամները: Ի՞նչ է նրանք չեն հավատում Հայկ Մարությանի հաղթանակին: