1 USD = 0 AMD
1 EUR = 0 AMD
1 RUR = 0 AMD
Վրաստանում ընդդիմությունը հասել է Թելավի․ ոստիկանությունը փակել է ճանապարհը. Ուղիղ. Տեսանյութ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց ԱԺ ընտրությունների վերջնական արդյունքները. Տեսանյութ ՀՀ նախագահը ժամանել է Վրաստան՝ մասնակցելու Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությանը ԱԱԾ-ն կարճել է Առաքել Մովսիսյանի վերաբերյալ գործը Գյումրեցի կնոջ մահվան մեջ մեղադրվող ռուս զինծառայողը կդատվի հայկական դատարանում Օֆշորային ընկերությունը հանցագործություն չէ.Արթուր Վանեցյանն իր հարազատների բիզնես գործունեության մասին Հայերին արտաքսում են Եվրոպայից Հայաստանում հեղափոխության հաղթանակի «պատճառով» Ջավախահայերը փակել էին հայ-վրացական սահմանը․ բողոքի ցույց էին անում (տեսանյութ) Տաջիկստանի նախագահը նույնպես աջակցում է Բելառուսին՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցում Ով հանել է, իրեն հարցրեք. Լեւոն Մնացականյանը՝ իր պաշտոնանկության պատճառների մասին
ԼՐԱՀՈՍ
Վրաստանում ընդդիմությունը հասել է Թելավի․ ոստիկանությունը փակել է ճանապարհը. Ուղիղ. Տեսանյութ Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը Շպռոտի «տնական» դիմահարդարումը. Լուսանկարներ. Տեսանյութ Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նուրսուլթան Նազարբաևին Օդի ջերմաստիճանը 17-18-ը գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, ցերեկը նույնքանով կնվազի Սպիտակցի Հայկոն տեսաուղերձով անդրադարձել է մահվան ելքով վրաերթի դեպքին Լոնդոնում շարունակվում են շախմատի խոշոր մրցաշարերը՝ հայ շախմատիստների մասնակցությամբ Հայ-ամերիկյան թանգարան՝ Լոս Անջելեսում. Տեսանյութ Կաթողիկոսը ընդունել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամներին 10.000.000 դրամի իրերը թողել ու փախել են, բայց՝ ոչ շատ հեռու. Տեսանյութ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց ԱԺ ընտրությունների վերջնական արդյունքները. Տեսանյութ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է ճանապարհների մասին Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 16-ի դրությամբ ՀՀ նախագահը ժամանել է Վրաստան՝ մասնակցելու Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությանը ՀՀ ԱԱԾ տնօրենն անդրադարձել է իմ անձին՝ իմ ինչ-որ գրառման կապակցությամբ.Ռուբեն Մելիքյան Հարսանիքից վերադարձող ընտանիքը վթարի է ենթարկվել. ծնողները մահացել են, երեխաներն ու թոռները հիվանդանոցում են ԱԱԾ-ն կարճել է Առաքել Մովսիսյանի վերաբերյալ գործը Շակիրան Իսպանիայում մեղադրվում է մոտ 15 մլն եվրոյի հարկերի վճարումից խուսափելու համար Հրապարակվել է Անկարայում գնացքների բախման տեսանյութը Ալիևն ու Փաշինյանը ղարաբաղյան խնդրի մասին գրառումներ են արել Թվիթերում Երկու քրոջ սպանության և խարդախության համար ցմահ ազատազրկված Պողոսյանին ՄԻԵԴ վճռով ՀՀ-ն կփոխհատուցի 900 եվրո. վճիռ Գյումրեցի կնոջ մահվան մեջ մեղադրվող ռուս զինծառայողը կդատվի հայկական դատարանում Օֆշորային ընկերությունը հանցագործություն չէ.Արթուր Վանեցյանն իր հարազատների բիզնես գործունեության մասին Էջմիածնում բախում է տեղի ունեցել կաթողիկոսի հրաժարականը պահանջողների եւ նրա աջակիցների միջեւ Բաժանորդագրվեք Zham.am-ի YouTube-յան ալիքին Արթուր Բաղդասարյանը հեռանում է ակտիվ քաղաքականությունից. ՕԵԿ-ն ունի նոր նախագահ Սպիտակցի Հայկոն կասկածվում է վրաերթի ենթարկվածին կրկնակի վրաերթի ենթարկելու մեջ Միհրան Հարությունյանը երկրորդ հաղթանակն է տոնել MMA-ում (Տեսանյութ) Նախօրեին Խանջյան փողոցում մահվան ելքով վրաերթի մասնակիցը «Սպիտակցի Հայկոն» է. նրան գտել են (ֆոտո) Ջավախքցի երիտասարդները հանդիպել են Օսիպյանի հետ. նրանք առժամանակ բողոքի ակցիաներ չեն անցկացնի ԱԱԾ. Ինչպես զգուշանալ գործակալներից ու չհայտնվել ծուղակում ԱՄՆ-ի օրենսդիրները պատրաստ են շարունակել երկխոսել Փաշինյանի կառավարության հետ (տեսանյութ) Ոստիկանության 5 ծառայողի շնորհվեց ոստիկանության լեյտենանտի կոչում.տեսանյութ Հայաստանը ՏՏ ոլորտում ճանաչված է, բայց դեռ շատ տեղ ունի առաջ գնալու (ֆոտոշարք) ԱԱԾ-ն թարմացնում է կայքը Հայերին արտաքսում են Եվրոպայից Հայաստանում հեղափոխության հաղթանակի «պատճառով» Ադրբեջանն ամրապնդում է ՀՀ-ի հետ սահմանային հատվածն Արցախի դեմ գործողությունների նախաշեմին Քաղաքավարությունը շփոթում են թուլության հետ. Փաշինյանը՝ Գարեգին Բ-ին Բակո Սահակյանը, ըստ էության, զոհաբերում է Փաշինյանի հերթական անհավասաչակշիռ և քմահաճ պահանջին Հետաքրքիր է՝ հանրության պահանջ կոչվածը որտե՞ղ է երևում, ինչպե՞ս է չափվում Նոր տոնածառը հանրության պահանջն է․ Հայկ Մարության Ջավախահայերը փակել էին հայ-վրացական սահմանը․ բողոքի ցույց էին անում (տեսանյութ) Տաջիկստանի նախագահը նույնպես աջակցում է Բելառուսին՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցում Ու՞ր է դըմբ-դըմբ-հուն... Թե՞ դուխներդ մենակ տաք տեղում է ձեզ ուտում... Գնում էինք ընտանիքով զոքանչիս մոտ մայրերի տոնը շնորհավորելու Հնդկական միգրացիա Հայաստանում. կան որոշակի ռիսկեր Ինչպե՞ս կառավարությունում պահել «դուխով»–ը Նոր Ազգային ժողովը նոր տրակտոր է ձեռք բերել Ազգությամբ ադրբեջանցին խախտել է Հայաստանի սահմանը. Ի՞նչ նպատակ է նա ունեցել ԱԺ-ում մշտական հանձնաժողովների թիվը կավելանա Տիգրան Մուկուչյանը ուզում է դառնալ Նիկոլ Փաշինյանի իշխանության սպասարկուն Սկզբի համար որոշել են այդքանով յոլա գնալ Ով հանել է, իրեն հարցրեք. Լեւոն Մնացականյանը՝ իր պաշտոնանկության պատճառների մասին Առաջիկայում պաշտոնից հավանաբար կազատվի Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը Շիրակում զարմանք են ապրել Նազելի Բաղդասարյանի հավաքած քվեներից, նրան օգնել է Մարտուն Գրիգորյանը Փաշինյանի խորհրդականը 120 %-ով ավտովարկեր է տրամադրում Արամ Հարությունյանի գործով հետախուզվողին հայտնաբերել են «Այսպիսինն էր Երևանի գլխավոր տոնածառը 60 տարի առաջ». Ռուբեն Շուխյան Հնարավոր է՝ առաջիկայում հայ բժիշկները վերապատրաստվեն Շվեյցարիայում. Աննա Հակոբյանը պայմանավորվածություն է ձեռք բերել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայտնի են 12-րդ դասարանի պետական ավարտական քննությունների օրերը Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով Էդմոն Մարուքյանին նվիրել են «Ես քո կլասիկ ցավը տանեմ» գրությամբ բաժակ (ֆոտո) «Եթե պարզվել է, որ այդքան դրական կերպար է Ալեքսանյանը, գուցե արժի՞ իրենից հրապարակային ներողություն խնդրել» «Հաշվի առնելով Աժ-ի նոր կազմը, չի բացառվում, որ մենք պիտի Պուտինին շնորհավորենք» Փաշինյանն Արցախի կարգավորման վերաբերյալ հայտարարություն է տարածել Լսեցի, որ նորընտիր խորհրդարանի անդրանիկ նիստը կայանալու է հունվարի 7-ին… Ախր էդ անտեր հունվարի 7-ը Մեռելոցի օր է… Չի կարելի և անընդունելի է Հայոց Ցեղասպանության շուրջ ինչ-որ բառախաղ տանել 20 կգ ոսկի, ավելի քան 307 մլն ՀՀ դրամ. վարկային կազմակերպությունից կատարված հափշտակության գործով նախաքննությունն ավարտվում է «Լռե՛ք, որ ձեզ չհիշենք նորից». Ալեն Սիմոնյան Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ստացել են Վերաքննիչ դատարանի որոշումը «Հայերին էլ եմ առաջարկել, հրաժարվեցին». Լուկաշենկոն՝ Ադրբեջանին զենք վաճառելու մասին Սերժ Սարգսյանը հրաժարվել է հանձնել Արցախի 5 շրջանները Ադրբեջանին. Լուկաշենկոյի սենսացիոն բացահայտումը Արմեն Գևորգյանը չկալանավորվեց Դատարանը հրապարակում է Արմեն Գևորգյանի կալանքի վերաբերյալ որոշումը (LIVE) Հայ երկրպագուի արարքը հիստերիա է առաջացրել Ադրբեջանում Կադրային փոփոխություններ՝ Արցախի բանակում (Տեսանյութ) Եղեք հայրենյաց պաշտպանի առաքելությանը հավատարիմ. Լևոն Մնացականյանը հրաժեշտ տվեց Չքննադատել երկրի «նոր տիրոջը» և Պուտինի շնորհավորանքը Սերժին, բայց ոչ Փաշինյանին. մամուլն այսօր (Տեսանյութ) Լուկաշենկոյի սենսացիոն հայտարարությունը ՀԱՊԿ-ի, Փաշինյանի և Պուտինի հետ կապված (Տեսանյութ)
Հարցում

Կոտայք գյուղում 83–ամյա վարորդը բեռնատարով վրաերթի և վրաանցման է ենթարկել 37-ամյա տղամարդուն՝ ջնջխելով գլուխն ու ամբողջ մարմինը. Տեսանյութ

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Աղվան Ն.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը: Գործը քննվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Հովհաննես Ավագյանի նախագահությամբ:

1934 թվականին ծնված՝ 83-ամյա Աղվան Ն.-ին մեղադրանք է առաջադրվել մահվան ելքով վրաերթի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով: Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի օգոստոսի 12-ի առավոտյան՝ ժամը 8-ի սահմաններում, իրեն պատկանող «ԳԱԶ- 53» մեքենայով Աղվան Ն.-ն ընթացել է Կոտայքի մարզի Կոտայք գյուղի Կենտրոնական փողոցով դեպի Ակունք գյուղ: Իր առջև՝ նույն ուղղության երթևեկելի ուղեմասում կանգնած «Գազելի» և հետիոտն Զավեն Մ.-ի առկայության պայմաններում, ըստ մեղադրանքի, Աղվան Ն.-ն միջոցներ չի ձեռնարկել իր վարած մեքենան կանգնեցնելու կամ անվտանգ մանևրումով «Գազելն» ու հետիոտնին շրջանցելու համար, տեխնիկապես ստեղծել է վթարային իրադրություն, որի արդյունքում վրաերթի է ենթարկել Զավեն Մ.-ին ու առաջացրել է նրա մահը: Աղվան Ն.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել:

Դատարանում նա հրաժարվել է ցուցմունք տալուց, իսկ նախաքննության ժամանակ հայտնել է, թե դեպքի օրը՝ 2017 թվականի օգոստոսի 12-ին, առավոտյան ժամը 6-ի սահմաններում իր տղայի հետ իր բնակության վայրից իրեն պատկանող «ԳԱԶ- 53» մեքենան վարելով՝ ուղևորվել է Կոտայքի մարզի «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում գտնվող ավազի հանք՝ մեքենան ավազով բեռնելու նպատակով: Բեռնել է, ապա ուղևորվել է Կոտայքի մարզի Զառ գյուղ: Հասնելով Կոտայք գյուղի Կենտրոնական փողոց՝ մեքենան վարել է 15-20 կմ/ժ արագությամբ, ճանապարհի եզրից 1-1,5 մետր հեռավորության վրա: Չհասած մթերային խանութին՝ նկատել է խանութի դիմաց, իր երթևեկության ուղղությամբ, իրենից մոտ 50 մետր հեռավորության վրա կանգնած «Գազել» մեքենան: Մոտ հինգ մետր առաջանալով՝ նկատել է նաև «Գազելից» իջնող վարորդին:

Վերջինս կանգնել է «Գազելի»՝ վարորդի կողմի հետևի անվադողի մոտ ու սպասել է, որ իր մեքենան անցնի: Ինքը հասել է այդ անձին ու շարունակել է երթևեկությունը, անցել է մոտ 15 մետր տարածություն, երբ պատահական անցորդները գոռացել են, որ կանգնի: Երբ ինքն անցնում էր «Գազելի» կողքին կանգնած մարդու մոտով, զգացել է, որ իր մեքենան ինչ-որ բանի դիպավ: Մեքենան կանգնեցրել, հետ է նայել ու տեսել է գետնին պառկած մարդու: Մոտեցել է նրան ու հասկացել է, որ մեքենայով նրան վրաերթի է ենթարկել:

Սկզբում փորձել է շտապօգնություն կանչել, բայց հետո իր կյանքին սպառնացող վտանգ է զգացել, հետ է կանչել իր որդուն, ով նույնպես մոտեցել էր ընկածին, գնացել են դեպի իր մեքենան, այն վարելով՝ հեռացել, գնացել է տուն: Մեքենան կայանել է իր տան մոտ: Ապա գնացել է ոստիկանություն… Ինքը 40 տարվա մեքենա վարելու փորձ ունի, դեպքի պահին մտածել է, թե «Գազելի» ու նրա մոտ կանգնած անձի մոտով անվտանգ կանցնի: Եթե այդպես չմտածեր, չէր անցնի ու վրաերթ թույլ չէր տա…

Տուժողի իրավահաջորդ Մաթևոս Մ.-ն հայտնել է, թե դեպքի օրը աշխատավայրից տուն գնալու ճանապարհին հանդիպել է ընկերոջը, ով ասել է, թե դեպք է եղել, իր որդուն՝ Զավենին տեղափոխել են հիվանդանոց: Ինքը հիվանդանոց է գնացել ու իմացել, որ որդին վրաերթի է ենթարկվել և մահացել: Դեպքից հետո Աղվան Ն.-ն կամ նրա հարազատներն իրեն չեն հանդիպել, որևէ օգնություն չեն ցուցաբերել: Ինքը բողոքում ու պահանջում է Աղվան Ն.-ին դատապարտել օրենքով նախատեսված խիստ պատժի: Տուժող Զավեն Մ.-ն իր վարած «Գազելով» զբաղվում էր բեռնափոխադրումներով, նա 37 տարեկան էր: Գործով վկա Աղասի Ս.-ն վարերթը տեսել է դեպքի վայրի անմիջական հարևանությամբ գտնվող իր մթերային խանութից: Նա տեսել է, որ իր համագյուղացի Զավենը կանգնած է խանութի դիմացի հատվածում կայանած «Գազելի» հետնամասի ձախ անվադողի մոտ: Այդ ժամանակ նրա կողքով անցել է «ԳԱԶ-53» մեքենան ու աջ կողմով հարվածել է Զավենին: Վերջինս ընկել է: Վկան դուրս է եկել խանութից, տեսել է, որ Զավենի գլուխն ամբողջությամբ վնասված է: Այդ պահին մոտեցել է վրաերթ կատարած մեքենայի տարեց վարորդը, խնդրել է շտապօգնություն կանչել:

Տեսնելով, որ Զավենը մահացած է, այդ վարորդը նստել է իր մեքենան ու հեռացել է: Պատահական մեքենայով Զավենին տեղափոխել են հիվանդանոց, բայց նա մահացած էր: Խանութում տեղադրված տեսանկարահանող սարքը ամբողջությամբ ֆիքսել է վրաերթի պահը…

«ԳԱԶ-53»-ի հարվածից տուժողի գլուխը ջնջխվել է, նա ստացել է գանգուղեղային բաց վնասվածքներ՝ գանգի թաղի ու հիմի ոսկրերի բազմաթիվ բազմաբեկոր տեղաշարժված կոտրվածքներ, ուղեղի թաղանթների, ուղեղանյութի վնասումներով: Երբ տուժողը վայր է ընկել, ծանր բեռնատարը վրաանցում է կատարել՝ ծանր վնասվածքներ պատճառելով նրա կենսական կարևոր օրգաններին… Դատարանը Աղվան Ն.-ին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով, դատապարտել է 1 տարի իրական ազատազրկման՝ 2 տարով զրկելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից: Տուժողի իրավահաջորդի ներկայացրած քաղհայցը բավարարվել է մասնակիորեն՝ 2 միլիոն 35 հազար դրամի չափով:

Մնացած մասով քաղհայցը թողնվել է առանց քննության: Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել ամբաստանյալի շահերի պաշտպանը՝ խնդրելով Աղվան Ն.-ին իրական ազատազրկման չդատապարտել, պատիժը մեղմացնել և պայմանական դատապարտություն կիրառել:

Հետևե՛ք մեզ Telegram-ում
website by Sargssyan