Ղարաբաղը հանձնենք, հանքերը փակենք ու լավ ապրենք
Տարիներ առաջ Լևոնը մի վտանգավոր գաղափար առաջ բերեց, ըստ որի, մինչև Ղարաբաղի հարցը չլուծվի մենք լավ չենք ապրի: Իսկ հարցի լուծում Լևոնը տեսնում է հողեր հանձնելու մեջ, ինչը օրեր առաջ հաստատեց ՀԱԿ անդամ Զոյա Թադևոսյանը:
Հող hանձնելը թույլի մոտեցում է, որը վստահ չլինելով իր ուժերի վրա փորձում է հարցը հանձնելով լուծել: Հիմա այսպիսի վիճակ է Ամուլսարի հանքի հետ կապված, որտեղ չոլերում բեղմնավորվող "բնապահպանները" մարդկանց փորձում են համոզել թե հանքը լավ բան չի, եկեք "հանձնենք", որ լավ ապրենք: Ճիշտ է, Լևոնը գաղափարական հանձնող է, իսկ սրանք ուղղակի Սերժի պասով ակտիվիստ աշխատող ժուլիկներ են:
Բայց կառավարությունը պետք է հստակ գնահատական տա "բնապահպանների" գործունեությանը և հանքի ճանապարհը ազատի՝ աշխատողներին հնարավորություն տալով վերադառնալ գործի: Ու ընդհանրապես, եթե սրանց տրամաբանությունից ելնենք, ապա Հայաստանում գործող ավելի քան 8 հանքարդյունաբերական գոտիները պետք է փակվեն, հազարավոր մարդիկ անգործ մնան, իսկ պետական բյուջեն առանց եկամուտի զգալի աղբյուրների:
Ուշքի եկեք և պետությունը վերջնականապես կրկեսի մի վերածեք:
Սևակ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից