Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
25
Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են հիվանդանոց Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Պատերազմ Արցախում
«Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են հիվանդանոց Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Քարֆուրի» ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից Գուցե եզրակացություն անե՞ք.... Սամվել Հակոբյանի ելույթը Լոս Անջելեսում միջոցառման ժամանակ (տեսանյութ) Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

ԲՆ-ն հավաքագրել է 420 մլն ամերիկյան դոլարի ներդրումային առաջարկներ

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը ներկայացրել է բնապահպանության ոլորտում նախատեսված ներդրումային ծրագրերը: Նկատելով, որ ներդրումային ծրագրերի խրախուսմանը և խթանմանն ուղղված ՀՀ կառավարության ակտիվ գործողությունները վերաբերում են բոլոր ոլորտներին, ներառյալ շրջակա միջավայրի պահպանությանը` Արծվիկ Մինասյանը հայտնել է, որ ՀՀ բնապահպանության նախարարության որդեգրած քաղաքականությունը նպատակաուղղված է շրջակա միջավայրի պահպանության նպատակով ֆինանսական ռեսուրսների համախմբմանը և նպատակային ծրագրերի իրականացմանը: Այդ խնդիրների լուծման համար կիրառվելու է 3 գործիք:

Ըստ նախարարի, ներկայում քննարկման փուլում են բնապահպանական և բնօգտագործման վճարները ամբողջությամբ շրջակա միջավայրին ուղղելու ծրագրային առաջարկները. «Ինչպես գիտեք, պետական բյուջեում յուրաքանչյուր տարի ձևավորվում է շուրջ 70 մլն ամերիկյան դոլարին համապատասխան դրամական վճարներ, որոնցից, ցավոք, շատ քիչ մասն է ուղղվում շրջակա միջավայրի բարելավման կոնկրետ ծրագրերի իրականացմանը: Մեր առաջին խնդիրն այս բյուջետային միջոցները տեղափոխել շրջակա միջավայրի պահպանության ծրագրերի, այդ թվում նաև համայնքներում և կոնկրետ տարածքներում ներդրումային ծրագրերի իրականացմանը` խնդիր ունենալով ապահովել շրջակա միջավայրի բարելավումը թե´ ներկա, թե´ ապագա սերունդների համար, բավարար հիմքեր ստեղծել զարգացման տեսակետից»: Վերոհիշյալ ծրագրի շրջանակներում կան պայմանավորվածություններ միջազգային մի շարք կազմակերպությունների, այդ թվում նաև «Կանաչ կլիմա» հիմնադրամի հետ, որ եթե այս մեխանիզմն աշխատի, ապա իրենք պատրաստ են այդ գումարների մինչև 50 տոկոսի չափով դրամաշնորհներ տրամադրել:

Բնապահպանական խնդիրների լուծման համար կարևորվել է նաև Համաշխարհային բանկի կողմից առաջարկվող և միջազգային փորձում հաջող կիրառում ունեցող «Բնապահպանական ծրագիր պարտքի դիմաց» գործիքը: Բնապահպանության նախարարը բերել է Ճապոնիայի և Գերմանիայի օրինակը, որոնք հանդես են գալիս առաջարկությամբ, ըստ որի, երկրների միջև ձևավորված պարտքի որոշակի մասը կզիջվի, եթե դրա դիմաց իրականացվեն բնապահպանական ծրագրեր:

Երրորդ կարևոր գործիքը մասնավոր ներդրումներն են, որոնք կարող են արդյունավետորեն նեգրավվել բնապահպանության ոլորտում` ոչ միայն կորպորատիվ սոցիալական պատասխանատվության, պատասխանատու հանքարդյունաբերության, այլև առաջին հերթին կոնկրետ ներդրումային ծրագրեր իրականացնելու միջոցով:

Բնապահպանության նախարարը հայտնել է, որ հավաքագրել են առաջարկներ, որոնց ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 420 մլն ամերիկյան դոլար, որից այս պահին կոնկրետ ծրագրերի տեսքով իրականացվում են շուրջ 185 մլն. դոլարի ներդրումային, դրամաշնորհային ծրագրեր, իսկ 2017թ.ին շարունակվող, կամ սկսվող ծրագրերի ծավալը կազմում են շուրջ 11,5 մլն դոլար:

Արծվիկ Մինասյանը ներկայացրել է ոլորտային մի քանի ծրագրերի ծավալները և դրանց իրականացման արդյունքում ակնկալվող բնապահպանական, սոցիալական և տնտեսական արդյունքները:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan