Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
26
Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Պատերազմ Արցախում
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ Ձեռքերդ քե՛զ պահիր, գնացե՛ք սահմանին ձեր մկաններն օգտագործեք․ Լարիսա Ալավերդյանը՝ ոստիկաններին (տեսանյութ) «Ես ոստիկան եմ, ընգեր»․ անհնազանդության ակցիա Մարտունիում Մի կայծ է մնում ընդամենը, 25-30 հանգույց փակվելու դեպքում քաղաքը կպարալիզացվի. Կարեն Քոչարյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա

Պե՞տք է արդյոք հանքարդյունաբերություն Հայաստանին

Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից

«Լիդիան Արմենիա» ընկերության հետ տեղի ունեցող պատմությունը, իր բոլոր օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքներով հանդերձ, ոչ միայն ու ոչ այնքան բուն այդ կազմակերպությանն ու հանքին է վերաբերում, որքան հանքարդյունաբերությանն ընդհանրապես: Բնապահպանները պնդում են, որ Ամուլսարի շահագործումը վնասելու է բնությանն ու, ի վերջո, մեր պետությանը:

«Լիդիան Արմենիա» ընկերությունը, բնականաբար, համաձայն չէ այդ պնդման հետ և բերում է իր հակափաստարկները՝ ավելացնելով, որ իրենք ռիսկերի կառավարում են իրականացնում միջազգային ստանդարտներին համապատասխանող տեխնոլոգիաներով: Թե ով է ճիշտ, ով սխալ, կարող են պնդել միայն անաչառ մասնագետները, բայց դե անաչառ մասնագետ ու նորմալ մասնագետ գտնելը մեզ մոտ այնքան դժվար է, որ իմաստ չունի այս հարթության մեջ մտնել:

Հատկապես երբ ինքդ էլ երկրաբան չես: Ամուլսարի հետ կապված համացանցային ու տեղեկատվական աղմուկն այնքան մեծ է և այս ամենի մեջ ներգրավված մարդիկ այնքան խայտաբղետ են (նրանց մեջ կան անկեղծներ, ազնիվներ, բայց նաև՝ ուղղորդվողներ և ցուցարարի կարգավիճակով պարզապես փող աշխատողներ), որ չեզոք մարդու համար պարզ է, որ այստեղ գործ ունենք նաև չերևացող՝ ոչ բնապահպանական խնդրի հետ: Թե ինչով կավարտվի այս «էպոպեան», կերևա շատ շուտով: Համենայնդեպս, կառավարությունը պետք է շտապի ու ցույց տա, որ ունակ է կոմպետենտ կառավարչական որոշումներ ընդունել: Թեման մեկ այլ հարցադրում է առաջ բերում՝ իսկ պե՞տք է արդյոք հանքարդյունաբերություն Հայաստանին: Պարզ է, որ հանքարդյունաբերությունը այս կամ այն չափով վնասում է բնությանը, բայց եթե այդ թեզից ելնենք, ապա պետք է փակվեն Սոտքի ոսկու հանքը, Քաջարանի պղնձամոլիբդենայինը և մյուս բոլոր հանքերը: Եթե որոշում ենք փակել հանքերը, ապա մեր քաղաքացիները և կառավարությունը պետք է շատ լավ պատկերացնեն, թե դրան ինչպիսի տնտեսական, սոցիալական ու քաղաքական գործընթացներ կարող են հաջորդել:

Եթե փակվում է տնտեսության մի ճյուղ, ապա դրա փոխարեն պետք է այլ ճյուղ բացվի: Իսկ եթե փակում ենք, քանի որ այդպես, միգուցե, նորաձև է ու հեղափոխական, ապա դա լրիվ այլ խոսակցություն է: «Լիդիան Արմենիայի» հետ կապված մեկ այլ խնդիր էլ կա: Այն միջազգային ներդրումային ծրագիր է իրականացնում: Եթե այդ կազմակերպության գործունեությունն արգելվի, ապա Հայաստանի բյուջեն լրջագույն ծանրության տակ կարող է հայտնվել, սրան գումարած՝ կոնկրետ մարդկանց, կոնկրետ ընտանիքների, կոնկրետ համագործակցող կազմակերպությունների և կոնկրետ ճակատագրերի հետ գործ ունենք:

Էլ չասած այն մասին, որ ընկերության գործունեության կասեցումը լրջորեն կհարվածի նաև Հայաստանի ներդրումային միջավայրին ու վատ «մեսիջ» կլինի արտաքին ու ներքին տնտեսվարողներին այն մասին, որ Հայաստանում տնտեսական ու ներդրումային խաղի կանոնները ենթակա են քաղաքական իրադրության փոփոխության ազդեցությանը: Ինչպես հայտնի է, կապիտալը կայունություն է սիրում, այլ ոչ թե ցնցումներ:

Հետևաբար՝ կառավարությունը պետք է ռազմավարական որոշում կայացնի Ամուլսարի մասով, իսկ մենք՝ ՀՀ քաղաքացիներս, պետք է որոշենք, թե պե՞տք է արդյոք Հայաստանին հանքարդյունաբերություն: Ու որոշման ցանկացած տարբերակի դեպքում պետք է ինքներս մեզ հաշիվ տանք որոշման գնի մասով:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan