Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ)
29
Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Պատերազմ Արցախում
Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Իմ պատվից և արժանապատվությունից ցածր կլինի Ալեն Սիմոնյանին դատի տալը. Աննա Մկրտչյան. Տեսանյութ Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է․ Գագիկ Համբարյան ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հակաարցախյան գրոհ. ի՞նչը չի մարսել Փաշինյանը. «Հրապարակ» Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ» Արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին Ոսկեպարցիներն անհամբեր Փաշինյանին են սպասում Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն իտալացի գործընկերոջ հետ երկու միջպետական փաստաթուղթ է ստորագրել

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հուլիսի 31-ին հանդիպել է Իտալիայի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Հայաստանում գտնվող արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Էնցո Միլանեզիի հետ: Այս մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից՝ հավելելով. «Ողջունելով հյուրին՝ նախարար Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունն առավել զարգացնելու երկու երկրների միջև հարաբերություններն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում: Այդ առնչությամբ նախարարը բարձր գնահատեց երկկողմ հարաբերությունների պատմության ընթացքում Իտալիայի նախագահի առաջին պետական այցելությունը Հայաստան։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Էնցո Միլանեզին նշեց, որ Իտալիան կարևորում է Հայաստանի հետ ձևավորված ընդգրկուն օրակարգը՝ շեշտելով, որ Իտալիայի նախագահի այցը լավ առիթ է քննարկելու հազարամյակների պատմություն ունեցող և մշակութային ընդհանրությունների վրա հիմնված հարաբերությունների խորացման ուղղությամբ քայլերը։

ԱԳ նախարարն իր իտալացի գործընկերոջը ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները՝ նշելով, որ վերջին երկու ամիսների ընթացքում Հայաստանի նոր կառավարությունն ապացուցել է իր հանձնառությունը կյանքի կոչելու Կառավարության ծրագրում ամրագրված առաջնահերթությունները՝ ուղղված արդարադատության, օրենքի գերակայության ամրապնդմանը, սոցիալական և տնտեսական ոլորտում հավասար հնարավորությունների ընձեռմանը, կառուպցիայի դեմ պայքարին։ Հայաստանի և Իտալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին հակակոռուպցիոն ոլորտում համագործակցության հեռանկարների շուրջ։

Արձանագրելով, որ հայ-իտալական տնտեսական հարաբերություններում վերջին շրջանում նկատվում է դրական դինամիկա՝ երկու երկրների արտգործնախարարներն անդրադարձան երկկողմ տնտեսական համագործակցության խորացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին և հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի գործունեությանը: Գործարար կապերի ամրապնդման համատեքստում զրուցակիցները կարևորեցին Հայաստանի և Իտալիայի միջև ուղիղ չվերթների վերականգնումը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին մշակույթի, գիտության և կրթության բնագավառներում երկկողմ գործակցությանն առնչվող հարցեր։ Նախարար Մնացականյանը երախտագիտություն հայտնեց Իտալիայի իշխանություններին՝ այդ երկրում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ ցուցաբերած հոգատար վերաբերմունքի և դրա պահպանման ուղղությամբ գործադրվող ջանքերի համար։

Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների համատեքստում Իտալիայի ԱԳ նախարարը հայտնեց, որ իրենք ձեռնարկում են բոլոր հնարավոր ջանքերը Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի առաջմղման ուղղությամբ։ Իր հերթին, Զոհրաբ Մնացականյանը կարևորեց Եվրոպական Միություն-Եվրասիական տնտեսական միություն համագործակցության ծավալումը։

Հանդիպմանը կողմերն արծարծեցին նաև տարածաշրջանային կարևորության մի շարք խնդիրներ՝ մասնավորապես անդրադառնալով Իրանի միջուկային ծրագրի շուրջ տեղի ունեցող զարգացումներին:

Զոհրաբ Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը՝ ընդգծելով, որ հայկական կողմի համար բանակցային գործընթացում առաջնայնություններն են Արցախի կարգավիճակը և անվտանգությունը: Նախարար Մնացականյանի խոսքով՝ Ադրբեջանի կողմից շարունակաբար հնչող ռազմական հռետորաբանությունը և հայատյացության սերմանումն ուղղված են խաղաղության հաստատման ուղղությամբ ջանքերի տապալմանը։ Հայաստանի և Իտալիայի ԱԳՆ ղեկավարները կարևորեցին բանակցային գործընթացի առաջմղման համար խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորումը:

Հանդիպման ավարտին Զոհրաբ Մնացականյանը և Էնցո Միլանեզին ստորագրեցին Հայաստանի Հանրապետության Կառավարության և Իտալիայի Հանրապետության Կառավարության միջև ուղևորների և բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների մասին 1999 թվականի օգոստոսի 7-ին ստորագրված համաձայնագիրը փոփոխող արձանագրությունը և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության Գիտության կոմիտեի և Իտալիայի Հանրապետության Ազգային հետազոտական խորհրդի միջև գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մասին Փոխըմբռնման հուշագիրը»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan