Սոչի քաղաքում բռնկված հրդեհի հետևանքով 4 հայ է զոհվել (Տեսանյութ)
Սոչի քաղաքում բռնկված հրդեհի հետևանքով 4 հայ է զոհվել: Այս մասին հաղորդվում է ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:
«Սոչիում ՀՀ հյուպատոսությունը հայտնում է, որ Ադլերում հրդեհի հետևանքով զոհվածների թվում կան ազգությամբ 4 հայեր։ Եվս մեկ հայ վիրավորվել է։ Վերջիններիս` ՀՀ քաղաքացիություն ունենալու վերաբերյալ տվյալները ճշտվում են», - ասվում է արտգործնախարարության հաղորդագրության մեջ։
Zham.am
Տեսանյութը՝ ТАСС գործակալության