Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ)
20
Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Պատերազմ Արցախում
Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ ՔՊԿ-ի իրական դեմքը երևում է Երևանի գետնանցումներում՝ սալիկաթափ, գարշահոտ, վտանգավոր (տեսանյութ) Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Ինչ են ուզում անել Վրաստանի հետ «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք հողերը պաշտպանեք. քաղաքացի Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ

Նախիջևան. կորցրած հայրենիք, անվտանգության խնդիր, ական և հնարավորություն

Այս շաբաթ «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» հանդիպում-քննարկման սեղանի շուրջ մեր տարածաշրջանի տարբեր ոլորտներն ուսումնասիրող փորձագետներ, ռազմական գործիչներ և արևելագետներ քննարկեցին Նախիջևանի կարգավիճակի, այս սահմանային գոտում առկա լարվածության և ներնախիջևանյան իրավիճակի համալիր ուսումնասիրման մի շարք խնդիրներ: «Նախիջևան. կորուստ և հնարավորություններ» խորագրով այս հանդիպման մասնակիցները նշեցին, որ անհրաժեշտ է այս ոլորտում հետազոտական ծավալուն աշխատանք, և պետությունը հարցը պիտի պահի ուշադրության կենտրոնում՝ պատվիրելով մասնագիտական հետազոտություններ:


Նախիջևանի՝ պետականորեն այլ երկրների սահմաններում ընդգրկվելու պատմաքաղաքական, իրավական հանգամանքների դիտարկման ավարտին ՀՀ ռազմական և քաղաքական գործիչ գեներալ-մայոր Լևոն Ստեփանյանն ասաց. «Նախիջևանը հնարավոր էր վերադարձնել 1989թ նոյեմբերին: Դեռ սովետական միություն կար. շարժումն սկսվել էր արդեն: Նախիջևանում թուրքերը ջարդել էին սահմանը: Ինձ գիշերվա կեսին զանգահարեցին-ասացին, որ եթե 100 հոգի վերցնեի-գնայի, իրենք այնտեղ աղմուկ կբարձրացնեին, և բոլորը, որ վախեցած-կուտակված էին սահմանին, կփախչեին: Մեզնից շատ-շատ վախեցած էին: Ես այստեղ ուղղակի խնդրեցի, ասացի՝ տվեք ինձ երկու-երեք նորմալ ջոկատ, ես Նախիջևանը ձեզ կտամ: Դա հասցրին Լևոն Տեր-Պետրոսյանին, նա ասաց՝ ուշացել ենք: Նախիջևանն ուներ հնարավորություն լինել Հայաստանի տարածքի մաս. ինչ-որ անձնական, ներկուսակցական խաղերի ընթացքում դա չհաջողվեց: Այսօր այն Թուրքիայի կողմից օկուպացված միլիտարիզացված տարածք է, որտեղ կա ամեն տեսակի հարձակողական զենք. Նախիջևանից այսօր սպառնում են մեր ազգին, մեր պետականությանը: Այն, առանց սահման խախտելու, կարող է ռմբակոծել մեր գյուղերը, քաղաքները, ենթակառուցվածքները»:


Ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը նշեց, որ ռմբակոծելու մտադրությունների առկայությունը ճշտել է պետք, մինչդեռ ի տարբերություն Ադրբեջանի մյուս տարածքների՝ Նախիջևանն ուսումնասիրված չէ: «Տեղեկատվական հոսքերը սահմանափակ են և մղվում են միայն մեկ աղբյուրից. մեկ-երկու կայք է գործում, և մեկ հեռուստատեսություն, ֆեյսբուքում ակտիվ չեն, այլ սոցիալական կայքերում՝ ևս», - ասաց նա:


Միանշանակ հնարավոր է գնահատել, ըստ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի, որ Մեղրիից մինչև Երասխ ողջ սահմանի երկայնքով դիրքային առավելությունը մերն է, բայց մարտավարական առումով ինչ-որ մի նեղ տեղում կարող են ադրբեջանցիները առավելություն ունենալ: «Միևնույն ժամանակ, սակայն, մեր զգոնությամբ պիտի բացառենք, որ հնարավոր մարտական գործողությունների ժամանակ հակառակորդը մարտավարական առավելություն ունենա», - նշեց Արծրուն Հովհաննիսյանը:


Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի կարծիքով՝ Հայաստանն ամեն օր հզորանալով կարող է կանխել Նախիջևանից սպասվող վտանգը, անհրաժեշտության պարագայում՝ հաղթահարել այն: Միջազգային իրավունքի մասնագետ Վլադիմիր Վարդանյանը հավաստեց, որ պայքարն ամենօրյա է. «Մենք պայքարում ենք բնակչության համար, մենք չենք պայքարում տարածքի համար, - ասաց նա: - Պայքարում ենք, որ հայն ապրի անվտանգ: Ինչքանո՞վ է հավանական հայկական էթնիկ տարրի խաղաղ համակեցությունն ադրբեջանցիների հետ. մենք ունենք արտահոսք դեպի Ղրիմ դեռ 12-րդ դարից: Այսօր ինչքանո՞վ է ճիշտ, զոհաբերելով նոր կյանքեր, վերցնենք նոր տարածք, որը չենք կարող վերաբնակեցնել»:


Վլադիմիր Վարդանյանին հակադարձեց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը. «Այս պահին ակտիվ օգտագործելու տեսանկյունից տարածք հանձնել-չհանձնելը դիտարկելն անընդունելի է: Գուցե դու տարածքում բնակչություն չունես, բայց դա կապ չունի: Կանադան, որի 9.5 մլն կիլոմետրի վրա ապրում է ավելի քիչ բնակչություն, քան՝ Արցախում, վերջերս Գրենլանդիայի մոտի մի կղզու շուրջ բախում ունեցավ: Խնդիրը, որ բարձրացնում էր Կանադան, այսպես էր հնչում. «Ենթադրում են, որ 50-100 տարի հետո եղանակը կարող է տաքանա, սառույցները հալվեն, ճանապարհներ բացվեն ու սկսեն նավեր երթևեկել, ու հանկարծ մենք այդ ուղիների վրա վերահսկողություն չունենանք»: Տարածք զիջելու մասին չմտածենք», - ամփոփեց Պապյանը:


«Նախիջևան» հայրենակցական միության փոխնախագահ Հովարիկ Համբարձումյանը նշեց, որ մեր սերունդները պիտի չմոռանան Նախիջևանի հարցը. «Պիտի հիշենք՝ ինչ ենք կորցրել, ինչ ունենք այնտեղ»,- ասաց նա՝ կարևորելով հարմար պահի սպասելն ու հոգեբանորեն պատրաստ լինելը: «Նախիջևանը մեր կորցրած հայրենիքն է», - ընդգծեց Հ.Համբարձումյանը:


Լևոն Ստեփանյանն էլ խոսեց խնդիրն ուշադրության կենտրոնում պահելու և այդ ուղղությամբ աշխատելու կարևորության մասին. «Ադրբեջանում կա հատուկ քարոզչություն. ունե՞նք մենք դա: Արդյո՞ք այն, ինչ ունենք, կգործի՞ պատերազմի ժամանակ: Խաղաղ պայմաններում պետք է շատ աշխատենք այս ուղղությամբ. մեր ռադիոն իրենց մոտ պիտի լսվի ու պիտի թուրքերեն խոսի, իրենց համար թերթեր պիտի տպվեն, ինչ-որ ձևով տարածվեն: Կոնցեպտ պիտի լինի՝ մեկ կոնցեպտ այս հարցով արտաքին գործերի նախարարության, Սփյուռքի նախարարության, Անվտանգության խորհրդի համար: Մենք մեր բանավեճերը պիտի կազմակերպենք ոչ թե միայն հայերով, այլև՝ ռուսների հետ՝ հարյուր տոկոսով կարող ենք գտնել ռուսներ, նաև՝ պարսիկներ, որ կուզեն մասնակցել այսպիսի քննարկումների: Արցախում խփում են մեկ զինվոր, Նախիջևանի հատվածում երկուսին խփենք: Որ նրանք իմանան, որ այսօր պիտի տուն չկառուցեն, քանի որ վաղը հայերը կարող է գան-գրավեն», - ամփոփեց իր խոսքը գեներալ-մայոր Լևոն Ստեփանյանը:

Երվանդ Բոզոյանն էլ կարծիք հայտնեց, որ մեծ պատերազմի անխուսափելիությունը տեսանելի է, քանի որ այս խնդիրը չի լուծվում, Ադրբեջանը հզորանում է, իսկ Նախիջևանը մեզ համար ստրատեգիական նշանակություն ունի: «Տարածքի ազատագրման անհրաժեշտությունը բխում է ոչ այնքան պատմական, որքան՝ անվտանգության խնդրից», - նշեց քաղաքագետը:


«Նախիջևանը և՛ ազգային անվտանգության արժեք ունի, և՛ ական է, և՛ հնարավորություն, - ամփոփելով հանդիպումը՝ նշեց Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության հիմնադիր Գևորգ Թադևոսյանը- առանց ուռճացնելու՝ Հայաստանի անկախությունն անցնում է Նախիջևանով, Հայաստանի զարգացումն անցնում է Նախիջևանով: Նախիջևանը միանշանակ խնդիր է լինելու անխուսափելի մեծ խնդրի ժամանակ: Եվ հուսամ, որ Նախիջևանից եկած այդ խնդիրը ամենամեծ հարցը կլինի հենց ադրբեջանական Նախիջևանի համար»:

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն»
«Երևակ» լրատվական-վերլուծական խումբ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan