ՃՏՊ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին. կա մեկ զոհ և տուժած
Հուլիսի 29-ին, ժամը 22.39-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածի 4-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2107» մակնիշի (վարորդը՝ Ա. Մ., ծնված 1989 թ․) և «ԳԱԶել» մակնիշի (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) ավտոմեքենաները:
Փրկարարները «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևոր՝ Վ. Բ.-ին (ծնված 1962 թ.) դուրս են բերել ավտոմեքենայից: Տուժածները հոսպիտալացվել են Գորիսի ԲԿ, որտեղ վարորդը՝ Ա․ Մ.-ն, մահացել է, իսկ ուղևորի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: