Քոչարյանի հարցաքննությունն ավարտվեց
Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը: Այն տևել է մի քանի ժամ, որից հետո Քոչարյանը թիկնազորի ուղեկցությամբ հեռացել է հետնամուտքից։
Նախկին նախագահը ՀՔԾ է հրավիրվել «Մարտի 1»-ի գործով հարցաքննության: Նա այս գործի շրջանակում վկայի կարգավիճակ ունի:
Այս ամսվա սկզբին ՀՔԾ-ն հաղորդեց, որ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը «Մարտի 1»-ի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ և նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել, կալանքի միջնորդություն է ներկայացվել դատարան։