Վճռի փոխհատուցում, բազմաթիվ տարկետումներ, գումարի դուրսգրում. Կառավարության նիստը (Տեսանյութ)
Հուլիսի 26-ը կառավարության հերթական նիստի օրն է: Օրակարգում ներառված է 29 հարց, որից 22-ը՝ չզեկուցվող:
Գործադիրը՝
Չեղյալ կհայտարարի կամ կփոփոխի նախկինում ընդունած մի շարք որոշումներ:
Փոփոխություններ և լրացումներ կանի մի շարք օրենքներում:
Եվրադատարանի վճռի հատուցման համար գումար կտրամադրի արդարադատության նախարարությանը:
Կսահմանի Միջազգային պայմանագիր ստորագրելու համար լիազորագիր տրամադրելու կարգը:
Բանակից տարկետում կտա մշակույթի, կրթության և սպորտի մի շարք ներկայացուցիչների:
Գումար կտրամադրի մարզպետարաններին:
Կնշանակի Կոտայքի մարզի Սոլակ համայնքի ղեկավարի և Արմավիրի մարզի Նորակերտ համայնքի ավագանու անդամների ընտրություններ:
Հարկային արտոնություններ կտա երկու ընկերությունների:
Անհատույց օգտագործման իրավունքով անշարժ գույք կամրացնի:
Հավանություն կտա պետական գույքի կառավարման 2015-2017 թվականների ծրագրի կատարման 2017 թվականի հաշվետվությանը և այլն:
Գործադիրի նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ: