Քանի որ եղել են բաց և փակ նամակներ, հրավիրում եմ հանդիպման
ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը պատրաստվում է մեկնել Գորիս: Իր ֆեյսբուքյան էջում նա գրառում է կատարել.
«Գորիսի պետական համալսարանի հարգելի դասախոսներ, հուլիսի 26-ին ժամը 17:00-ին կլինեմ Գորիսի պետական համալսարանում՝ առկա խնդիրները քննարկելու և լուծումներ գտնելու համար: Քանի որ եղել են բաց և փակ նամակներ պրոֆեսորադասախոսական կազմից, ուսանողներից, նրանց նույնպես հրավիրում եմ հանդիպման: Կհանդիպենք»: