Չգնալ ուսումնական հաստատություններ չսովորելու համար. ԿԳ նախարարի հորդորը աշակերտներին և ուսանողներին
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Facebook կայքի իր էջում հանդես է եկել հորդորով՝ ուղղված ավագ դպրոցի աշակերտներին, բուհերի ուսանողներին և այս ուսումնական հաստատություններում սովորողներին՝ սեպտեմբերի 1-ից անպայման հաճախել դասերին, որպեսզի վերջ դրվի դպրոցներ, քոլեջներ կամ բուհեր չհաճախելու, բայց հետո դիպլոմ ստանալու արատավոր երևույթին:
«Բուհերում, քոլեջներում, ուսումնարաններում և ավագ դպրոցներում այլևս չեն լինելու չհաճախող, բայց դիպլոմ ստացող ուսանողներ ու աշակերտներ»,-գրել է նախարարը։
Ֆեյսվուքյան ուղիղ եթերում նա ասել է, որ խստագույնս վերահսկելու են հաճախումները, քանի որ պետությունը գումար է վճարում ուսումնական հաստատությանը այնտեղ սովորողի համար, սակայն ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շատ մեծ թիվ են կազմում ուսհաստատություն չհաճախող սովորողները։
Նա հավելել է, որ հաջորդ ուսումնական տարվանից այդ գործընթացը լինելու է իրենց ուշադրության կենտրոնում, որպեսզի հասկանան՝ արդյո՞ք արդարացված են պետության կողմից վճարվող մեծ գումարները։