«Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցներից մեկին կհյուրընկալի վարչապետի ընտանիքը (տեսանյութ)
Դիտել նաև
Իշխանությունը վերահսկում է ոչ միայն վճռի բովանդակությունը, այլ նաև որոշում է վճռի հրապարակման օրն ու ժամը․ Սամվել Մայրապետյան
«Ադրբեջանցի պատգամավորը Հայաստանն ամբողջությամբ զինաթափելու կոչ է անում». Տ. Հայրապետյան
Նարե Սոսեն՝ իշխանական հետապնդման զոհ
«Մայր Հայաստանի» հայտարարությունը Նարինե Հայրապետյանի (Նարե Սոսե)՝ Հայաստանից հեռանալու պատճառների մասին
«Հուսով եմ՝ ՀՀ ԱԳՆ-ն հանկարծ չի սխալվի Ալիևի ելույթին արձագանքի». Տ. Հայրապետյան
Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որով տեղեկացնում է, որ «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցներից մեկին կհյուրընկալի վարչապետի ընտանիքը:
Նախարարի խոսքով, այս տարի Հայաստան այցելող սփյուռքահայ երիտասարդների ու պատանիների աննախադեպ թիվ է գրացվել: Հայաստան այցի եկող 500 պատանիներին ու երեխաներին տեղավորելու խնդիր կա ու նախարարությունը սպասում է հյուրընկալ ընտանիքների արձագանքին: Առաջին արձագանքը ՀՀ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի կողմից է եղել:
Ինքը Աննա Հակոբյանն էլ իր էջում տեղադրելով տեսանյութը, գրել է, որ սպասում են իրենց հյուրին, հուսով են, որ իրենց երեխաները կընկերանան նրա հետ։ «Կոչ ենք անում օգտագործել այս հնարավորությունը և հյուրընկալել սփյուռքից ժամանող երեխաներին»,-գրել է Ա. Հակոբյանը: