Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան
28
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) «Պահն օրհասակա՛ն է». հանրահավաք ու քայլերթ՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով. ՈւՂԻՂ Ժամեր անց հանրահավաք է՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով Պատերազմ Արցախում
«Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Վերջը մոտ է. խաբվածներն ուշքի են եկել, ստվերային բացահայտումներ են լինելու. Աղվան Վարդանյան «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190 ՔՊ-ականների սիրտը վախ է ընկել Տավուշի հարցով իշխանությունը պահեստային տարբերակներ է նախատեսել Իրական Հայաստանը հիմա դարձնում են պատմական Հայաստան. Վարդան Ոսկանյան (տեսանյութ) Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի (տեսանյութ) Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ)

Անցյալի ոչ մի միջադեպ չի կարող ու չի ազդելու իմ գործունեության վրա. փոխվարչապետի օգնական

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Գեորգի Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է վերջին օրերին իր անվան հետ կապված հրապարակումներին:

Վերջինս գրել է. «Լրագրող Տիրայր Մուրադյանի ֆեյսբուքյան գրառման վերաբերյալ ցանկանում եմ տեղեկացնել, որ ոչ ես՝ Գեորգի Մուրադյանս, և ոչ էլ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից որևէ մեկը չի միջնորդել լրատվամիջոցներում, մասնավորապես՝ Sut.am կայքում որևէ նյութ վերախմբագրելու կամ հեռացնելու համար։ Այդ փաստը նշել է նաև Sut.am կայքի համակարգող Դանիել Իոանիսյանը։

Ընդգծեմ նաև, որ անտրամաբանական կլիներ, եթե ես սկզբում համաձայնեի մեկնաբանություն տալ հարգելի Տիրայրին, իսկ հետո պահանջեի հեռացնել իր հեղինակած նյութը։ Մենք չափազանց բարձր ենք գնահատում խոսքի և մամուլի ազատության կարևորությունը, որպեսզի նման քայլերով փորձենք միջամտել ազատ լրատվամիջոցների գործունեությանը։

Ինչ վերաբերում է հարցազրույցի ընթացքում իմ տված մեկնաբանություններին, ապա ես կրկին վերահաստատում եմ դրանք, քանի որ, լինելով պետական պաշտոնյա, նպատակ ունեմ աշխատել ամբողջությամբ թափանցիկ և հրապարակային սկզբունքներով։ Ինձ վերաբերող որևէ միջադեպի կամ հարցի շուրջ բացարձակապես չեմ փորձել ու չեմ փորձելու թաքցնել ինչ-որ բան կամ մոլորեցնել մեր քաղաքացիներին։ Ասածիս լավագույն ապացույցն այն է, որ մեկ անգամ չէ՝ լրատվամիջոցներին պատրաստակամորեն մեկնաբանել և պարզաբանել եմ ինձ վերաբերող կամ ինձ հասցեագրված ցանկացած հարց։

Ես չափազանց բարձր եմ գնահատում ինձ վրա դրված պատասխանատվությունը, և վստահեցնում եմ, որ անցյալի ոչ մի միջադեպ չի կարող ու չի ազդելու իմ ներկա և հետագա գործունեության վրա»։

Նշենք, որ այս գրառմանը նախորդած ժամանակահատվածում Sut.am կայքի խմբագիր Դանիել Իոաննիսյանն էր հանդես եկել գրառմամբ՝ տեղեկացնելով.

«Որպես «Իրազեկ քաղաքացիների միավորման» համակարգող կանխել եմ ինձ ոչ ամինջական ենթակա կայքում մանիպուլատիվ ընկալումներ ստեղծող նյութի տարածումը և դրանում փաստեր ավելացնելուց ու աներկբա դարձնելուց հետո վերաբացել եմ նյութի հրապարակայնությունը: Եվ Սա գրաքննությո՞ւն է, լո՞ւրջ... Օկ: Բայց ինձ զարմացնում են նրանց ելույթները, ովքեր տասնամյակներ շարունակ Բ26-ից զանգեր էին ստանում:

Հ.Գ. Tirayr Muradyan-ը Ֆեյսբուքում ինձ (իր վերադասի) աշխարհի մեղքերում է մեղադրում: ... Օկ, բայց ձեզանից քանի՞սն են, որ կարան սեփական գործատուին ՖԲ-ում քննադատեն և դրա համար պրոբլեմ չունենան: Իսկ Տիրայրը չի ունենա»:

Իսկ ավելի վաղ կայքի լրագրող Տիրայր Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում նշել էր, որ դադարեցնում է աշխատանքը «Իրազեկ քաղաքացիների միավորման» Sut.am կայքում: իսկ պատճառ էր հանդիսացել առանց լրագրողին տեղյակ պահելու Դանիել Իոաննիսյանի կողմից նրա հոդվածը կայքից հեռացնելը: Հոդվածում Տիրայր Մուրադյանը բացահայտումներ էր արել փոխվարչապետի կյանքի մի դրվագից, երբ վերջինս հաշվառված է եղել նարկոլոգիական դիսպանսերում: Հոդվածը քննարկումների պատճառ դարձավ այն բանից հետո, երբ լրագրողն ահազանգեց, որ առանց իր հետ համաձայնեցնելու հոդվածը խմբագրվել է, այնուհետ՝ կայքից հեռացվել:

«Իրազեկ քաղաքացիների միավորման» համակարգող Դանիել Իոաննիսյանն այս կապակցությամբ պարզաբանել էր, որ հոդվածն հեռացրել է ինքը, ավելի ուշ նշել, որ կհրապարակվի խմբագրված տարբերակը: Ֆեյսբուքյան տիրույթում, սակայն, կատարվածը վերագրվում է գրաքննության:

Իսկ լրագրող Տիրայր Մուրադյանի ֆեյսբուքյան վերջին գրառման համաձայն, Դանիել Իոաննիսյանը վիրավորական մտքեր է գրել իր մասին.

«Հարկադրված եմ գրում սա: Դանիելը ստանձնել է կառավարության անդամի փաստաբանության ֆունկցիան ու նոնստոպ ռեժիմով վիրավորական բաներա արդեն գրում իմ մասին, իսկ Տիգրան Ավինյանը սրտիկի նշանն է դնում ստատուսիս տակ: Ավինյանի պահվածքը խոսում է կառավարության վերաբերմունքի մասին տեղի ունեցածի վերաբերյալ: Գեորգի Մուրադյանն էլ ընկերներիս վրա է կոմպրոմատներ փնտրում: Այս ամենից ելնելով վստահ եմ, որ ճիշտ որոշում եմ կայացրել` խնդիրը հանրայնացնելու տեսանկյունի: Սխալվել կարող են բոլորը, ընդունել և ափսոսալ` հազվագյուտները: Լավ եղեք»,-գրել է լրագրողը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan