Լևոն Մարտիրոսյանը իր առաքելությունը համարում է ավարտված և ցանկանում է ազատվել դեսպանի պաշտոնից
Դիտել նաև
Ամեն հերթական անհիմն որոշումից մենք ընկնում ենք ավելի շատ աբսուրդի մեջ. Լևոն Քոչարյան
ԱՅՍ ՊԱՀԻՆ I ՈւՂԻՂ I Դատական նիստ․ Լևոն Քոչարյանի փաստաբանները միջնորդություն են ներկայացնում (տեսանյութ)
«Երբ մի պրոցեսից բարոյականությունը դուրս է գալիս, հայտնվում ենք այս վիճակում»․ Լևոն Քոչարյան (տեսանյութ)
Սամվել Մարտիրոսյանը ահազանգում է
Լևոն Քոչարյանի գործով դատախազին ինչպիսի՞ «պայծառ ապագա» է սպասվում
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Լևոն Մարտիրոսյանը ցանկանում է ազատվել Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: Բանն այն է, որ դեռևս նշանակման ժամանակ եղել է պայմանավորվածություն, որ նախկին պատգամավորը կպաշտոնավարի մեկ տարի, այդ ընթացքում պետք է կազմակերպի երկկողմ այցեր, հետաքրքրություն առաջացնի Հայաստանում ներդրումների առումով, հայ համայնքի հետ աշխատանք տանի:
Այդ ժամկետը լրացել է, Մարտիրոսյանն իր առաքելությունը համարում է կատարած և Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովից հետո, որին Կանադան կներկայանա 200 հոգանոց պատվիրակությամբ, մտադիր է հեռանալ դեսպանի պաշտոնից: Մեր տեղեկություններով, նա ցանկանում է վերադառնալ Հայաստան և զբաղվել քաղաքականությամբ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: