Ի՞նչն է Արթուր Բաղդասարյանին այդքան հաճախ տանում Ռուսաստան
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, օրերս մոսկովյան հերթական վոյաժից վերադարձած Արթուր Բաղդասարյանն ակտիվորեն լծվել է Երևանի ընտրությունների գործին: Թիմը որոշել են երիտասարդացնել: Մեր աղբյուրը նշեց, որ թիմում թևավորված են Արթուր Բաղդասարյանի՝ «Հրապարակին» տված հարցազրույցում արած հավակնոտ հայտարարությունից՝ ԱԺ-ում 49+1 տոկոս գրավելու մասին․ «Երևանն էլ կգրավենք»:
Մենք հետաքրքրվեցինք ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շագելդյանից՝ ի՞նչն է ՕԵԿ առաջնորդին այդքան հաճախ տանում Ռուսաստան։ «ՀԱՊԿ և ԵվրԱզԷս ակադեմիայի խորհուրդը գլխավորելուց հետո Արթուր Բաղդասարյանի ռուսաստանյան այցերը հաճախակիացել են»։ ՕԵԿ-ում կարծում են, որ Բաղդասարյանի` Պատրուշևի, Բորդյուժայի, Վայնոյի, Սեչինի հետ ունեցած կապերն իրենց օգնելու են այս փուլում, մանավանդ՝ Ռուսաստանի հետ ՀՀ իշխանությունների տարաձայնությունների ֆոնին»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: