Հայաստանում 1 տարուց նախատեսվում է ներդնել միջմարզային միասնական երթուղային ցանց (Տեսանյութ)
Հայաստանում 1 տարուց նախատեսվում է ներդնել միջմարզային միասնական երթուղային ցանց: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջը:
Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյան նշում է, որ այս ծրագիրը կյանքի ամենաշուտը մեկ տարուց: Նա նաեւ տեղեկացնում է, որ նախարարությունը հանդիպումներ է կազմակերպում մարզային երթուղիները սպասարկող ընկերությունների ղեկավարների եւ տվյալ մարզը ներկայացնող քաղաքացիների միջեւ՝ ուղեւորափոխադրումների ոլորտում առկա խնդիրները վերհանելու եւ դրանց լուծման ուղիներ գտնելու նպատակով:
Մանրամասները տեսանյութում.