Տարոն Մարգարյանը դեռ չի հրավիրվել ԱԱԾ, բայց կհրավիրվի. Արթուր Վանեցյան (Տեսանյութ)
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը վստահեցնում է՝ ԱԱԾ-ն աշխատում է բոլոր ուղղություններով: Նա նշեց, որ «Երևան» հիմնադրամում ստուգումները հասնում են ավարտական փուլին:
«Ուղղակի հիմանդրամի ստուգումների ծավալն այնքան մեծ է, որ մինչև հիմա ստուգումները ընթանում են», - ասաց նա:
ԱԱԾ տնօրենը նշեց, որ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը դեռ չի հրավիրվել ԱԱԾ:
«Բայց կհրավիրվի առաջիկայում», - նշեց նա:
Մանրամասները՝ Azatutyun.am-ի տեսանյութում: