Որոշ ԲՈՒՀ-եր ուղղորդել են իրենց աշխատակիցներին հաշիվներ բացել կոնկրետ բանկերում. ԿԳ նախարար
Դիտել նաև
Արայիկ Հարությունյանի հարցազրույցը կարող է ծանր հետեւանքներ առաջացնել
Ի՞նչ քրեական վարույթի շրջանակներում են Արայիկ Հարությունյանի ներկայացուցչին կանչել հարցաքննության
Մագա Հարությունյանը տեղափոխվել է Շրի Լանկա և կիսվել գայթակղիչ ֆոտոշարքով
Արայիկ Հարությունյանի նկատմամբ Բաքվում բռնություն է կիրառվել
Բաքուն 9 հոդվածով մեղադրանք է ներկայացրել Արայիկ Հարությունյանին
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով որոշ բուհերի՝ իրենց աշխատակցներին ուղղորդելու պրակտիկային, ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Նախկինում որոշ ԲՈՒՀ-եր ու ուսումնական այլ հաստատություններ ուղղորդել են իրենց աշխատակիցներին հաշիվներ բացել կոնկրետ բանկերում և իրենց աշխատավարձերը ստանալ այդ բանկերի քարտերով: Այդ ուսումնական հաստատությունների ղեկավարներին կոչ եմ անում այսուհետ զերծ մնալ նման ուղղորդումներից և չխոչընդոտել իրենց աշխատակիցներին օգտվել այլ բանկերի ծառայություններից:
Շնորհակալություն համագործակցության համար»: