Փաշինյանը սադրանք է համարում Փանիկում տեղի ունեցածը (Տեսանյութ)
Հայաստանի վարչապետը անթույլատրելի է համարում երկու օր առաջ Շիրակի մարզի Փանիկ գյուղում տեղի ունեցածը: Այդ մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց այսօր կառավարության նիստի ժամանակ՝ շարունակելով․ «Ես դա համարում եմ սադրանք՝ ընդդեմ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների և սադրանք՝ ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության»:
«Կարծում եմ, որ մեղավորները պետք է հայտնաբերվեն և պատասխանատվության ենթարկվեն»,-ասաց Հայաստանի վարչապետը:
Վարչապետը նշեց, որ կատարվածի մեղավորները պետք է պատասխան տան․ «Իհարկե՛, դեռ խնդիր կա հասկանալու, թե ինչ ընթացակարգերով պետք է հետաքննվի այս միջադեպը։ Ես տեղյակ եմ, որ Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում և հույս ունեմ, որ հետագա ընթացքը արդյունավետ կլինի»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Zham.am