Դավիթ Տոնոյանը 102-րդ ռազմաբազայի հրամանատարի եւ ՌԴ դեսպանատան ռազմական կցորդի հետ կքննարկի Փանիկի դեպքերը. խոսնակ
Նախապատրաստվում է հանդիպում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի եւ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարի, ՌԴ դեսպանատան ռազմական գծով կցորդի միջեւ՝ Շիրակի մարզի Փանիկ գյուղում կատարավածը քննարկելու համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Հնարավոր է՝ հանդիպմանը ներկա լինի նաեւ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Հանդիպմանը կքննարկվի ռուսական ռազմաբազայի կողմից՝ Շիրակի մարզի Փանիկ համայնքին մոտ առանց զգուշացման զորավարժություններ անցկացնելու հարցը¦,- ասաց մամուլի խոսնակը:
Մանրամասները՝ NEWS.am-ում: