ՊՆ խոսնակը՝ Փաշինյանի ու Տոնոյանի որդիների համար Ստեփանակերտում տուն վարձելու մասին
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել է մամուլի այն հրապարակումներին, ըստ որոնց՝ ՀՀ պաշպանության նախարարի ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդիների համար Ստեփանակերտում ցանկանում են տուն վարձել։
«Աշոտի և Էդգարի համար Ստեփանակերտում տուն վարձելու թեմայով.
Պարոնայք, մեղմ ասած անբարո հաշվարկ եք կատարել: Միգուցե ձեր չափորոշիչներով դա նորմալ է»,- Facebook-ի իր էջում գրել է Արծրուն Հովհաննիսյանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ և′ Դավիթ Տոնոյանի, և′ Նիկոլ Փաշինյանի որդիները ծառայության են անցել Արցախի Հանրպետությունում։
Նշենք, որ Hayeli.am-ն այսօր գրել է, թե Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի որդիների համար վարձով տուն են ման գալիս՝ նրանց ապահով զինծառայության համար: