Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео О партии войны и поражения
25
Совбез ООН «выходит из Армении»? Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует Война в Арцахе
Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Совбез ООН «выходит из Армении»? Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары Где и когда было решено, что в Армении должна быть создана многотысячная азербайджанская община, а сама Республика должна войти в союз с Турцией и Азербайджаном К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» От истории совместных побед в прошлом - к безопасному будущему. Акция в память о героях Великой Отечественной войны Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует О партии войны и поражения Запад рушит систему безопасности Армении руками ее же властей – политолог Армения отказывается от легитиной возможности ввода войск и военной техники в регион: политолог "АРМЕНИЯ ИСЧЕЗНЕТ С КАРТЫ МИРА", ИЛИ КАКОЙ ПЛАН ПОДГОТОВИЛИ ДЛЯ ПАШИНЯНА НА ЗАПАДЕ «Лист» Лаврова в заваренной Николом Пашиняном каше Пашинян не в состоянии изменить ситуацию, его уже списали – Ерванд Бозоян «102 военная база сама себя не закроет, ОДКБ само «из Армении не выйдет», как и российские миротворцы сами себя не выведут из Арцаха» Оппозиция Армении в пух и прах разнесла Пашиняна за нагнетание «антирусской истерии»: Царьград Депутат из оппозиции Армении обвинил Пашиняна в нагнетании «антироссийской истерии» – ТАСС Никол Пашинян превратил Армению в предмет торга – Андраник Теванян. Видео Каждая услуга имеет свою цену Алиев цинично предложил Армении принять «азербайджанских беженцев» в обмен на присутствие «армян в Карабахе» Армения на пороге большого испытания и большой разборки Не будет Армении - значит не станет субъекта, который может призвать к ответственности Когда государство в плену у невежд «Нет майдану в Армении!»: антиукраинская акция у памятника Вазгену Саркисяну

Մշակույթի օրենք չկա. սա նախարարության կրիմինալի հնարավորությունն է. հանդիպում-քննարկում (ֆոտոշարք)

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» սրահում այս շաբաթ տեղի ունեցած հանդիպում-քննարկումը «Մշակույթ-արվեստ-պետություն. պահանջարկ-առաջարկ» խորագրով էր: Նախաձեռնության անդամներից բացի՝ մասնակիցների թվում էին գրականության, թատրոնի, երաժշտության, պարարվեստի գործիչներ և արվեստասերներ: Մշակութային գործիչների դիտարկմամբ՝ այս ոլորտի խնդիրների բարձրաձայնումն ու քննարկումն այն հիմքն է, որի վրա կարող են ծնվել ոլորտի բարեփոխման՝ արդյունավետ առաջարկներ՝ օժանդակելով համակարգի կայացմանը. իսկ այն պիտի սկսվի մշակույթի մասին օրենք ընդունելուց:

Մեր երկրի անկախացումից ի վեր մշակույթի ոլորտի համակարգումը, «Ջավախք» բարեգործական հիմնադրամի նախագահ Արտյուշ Գրիգորյանի դիտարկմամբ, որևէ ձևով չի արտահայտվում. «Բոլորս հստակ պատկերացնում ենք՝ ինչ ֆունկցիա ունի ֆինանսների նախարարությունը, մյուս նախարարությունները, սակայն քսանհինգ տարի է չգիտենք՝ ինչով պետք է զբաղվի մշակույթի նախարարությունը: Մենք բոլորս ունենք մեր պատկերացումները, բայց կուզեի հասկանալ՝ ինչու չենք տեսնում, թե ինչով է զբաղվում այն»:

Ըստ երգիչ, երգահան Վահան Արծրունու՝ միակ լծակը, որով պետությունն առնչվում է մշակութային դաշտին, այս դաշտը երկատելն է՝ տարանջատելով իրարից հաստիքային-պետական աշխատողին և ազատ ստեղծագործողին, որին չեն նկատել, որով չեն զբաղվել և չեն զբաղվում: «Հիմա մշակույթի նախարարությունը դիտարկում դաշտի պետական կառույցները՝ մայր թատրոն, պետական թատրոններ, և այլն, և բյուջեն բաշխում է այդ վեկտորներով: Եթե տարվա ընթացքում լավ է բաշխում, տարվա վերջում աշխատանքը բարձր է գնահատվում: Եվ սա գործում է օրենքի բացակայության պայմաններում. օրենք չկա: Մշակույթի նախարարությունն էլ օրենքի բացակայությունն օգտագործում է իր օգտին՝ բաժանելով դաշտը յուրայինների և ոչ յուրայինների, տալով գնահատականներ՝ դու ավելի մշակութային ես, դու՝ ոչ, կամ ես քեզ սիրում եմ, քեզ տալիս եմ: Եվ դրա կրիմինալ դրսևորումը՝ դու ինձ տալիս ես ապտակ կամ չես տալիս: Սա լայն հնարավորություններ է ադմինիստրացիայի համար»:

Երգիչ, երգահան, գրող Արսեն Համբարյանի դիտարկմամբ մշակույթի նախարարությունը պիտի լինի մենեջերական կազմակերպություն. այստեղ մասնագետներ պիտի լինեն, որ պիտի կարողանան տեսնել, թե որ արվեստն է, որ պետության, ժողովրդի հեղինակությունը բարձրացնում է, և օժանդակեն, որ հեղինակը ոչ թե պատվիրված երգ, բեմադրություն անի, այլ կարողանա իր մտահղացումը իրականացնել: «Մեր երկրում արտադրվող ամեն բանի՝ նյութական և ոչ նյութական արտադրանքի համար պետությունը ոչ թե պետք է մտածի՝ ինչպես հարկել, այլ պետք է հնարավորություն տա հանգիստ աշխատել, և նպաստի, որ դա զարգանա, ավելի լայն շուկաներ ձեռք բերի»,-նշեց Համբարյանը: Նրա խոսքով՝ պետությունից անկախ պետք է զարգանան մշակույթի մենեջարական այլ ընկերություններ, սակայն պետական կառույցը պիտի իրականացնի այդ գործունեությունը որոշակի ազգային-գաղափարախոսական շրջանակում: «Եթե նա կարողանա դրանով ճիշտ զբաղվել, ապա արվեստագետն անպայման օգուտ կբերի նաև պետությանը»,- ասաց Համբարյանը:

Հանդիպման մասնակիցները համամիտ էին, որ հարկ է ստեղծել օրենսդրական դաշտ՝ հնարավորություն տալով բոլոր ստեղծագործողներին իրենց գործերով ներկայանալ հանրությանը: «Այդ ադմինիստրատիվ կառույցները գոյություն ունեն հենց դրա համար, որպեսզի մարդը՝ քանդակագործը, նկարիչը, երաժիշտը, կարողանա իր ստեղծածը հանել ցուցադրության»,- ասաց հեղինակ, կատարող Արմինե Հայրապետյանը:
«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն»-ը ներգրավում է մարդկանց, ովքեր ակտիվ են, գիտակից ու պատասխանատու: Սա հարթակ է մարդկանց համար, ովքեր ունեն ասելիք և կամք, ովքեր պատրաստ են իրենց մասնագիտական ու քաղաքացիական ներուժը ներդնել բարեփոխումների գործընթացում:

Նախաձեռնությունը բաց է ամենատարբեր տեսակետներն ու մոտեցումները ունեցող հետաքրքիր մարդկանց համար:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan