1 USD = 0 AMD
1 EUR = 0 AMD
1 RUR = 0 AMD
Թուրք հաղորդավարն ուղիղ եթերում հուզվել է՝ կարդալով Արա Գյուլերի մահվան լուրը (Տեսանյութ) Հունան Պողոսյանի նշանակումը ինձ համար նորմալ էր. Կարեն Քոչարյան Պարոն Փաշինյան, ինչու՞ կրկնեցիք Սերժ Սարգսյանին. «Երկիր Ծիրանի» Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում է կուսակցություն ստեղծել Ադրբեջանի ԱԳՆ զարմացած է ՌԴ արտգործնախարարության արված մեկնաբանությամբ՝ Աննա Հակոբյանի Արցախ այցելության հետ կապված «Իմ քայլը» դաշինքի ո՞ր համարն է լինելու Գևորգ Կոստանյանը. Տեսանյութեր Պետական համակարգը չպետք է խառնվի նախընտրական քարոզչությանը. Նիկոլ Փաշինյանը մեսսիջներ հղեց (տեսանյութ) Ամերիկացի հոգևորականը պատմել է թուրքական բանտում անցկացրած օրերի մասին. Տեսանյութ Լֆիկը «դուխով» օղի է քաշում. Ապրի Սամոն, հենց այդպիսին պիտի լինի օրինապաշտ գործարարը (Տեսանյութ) Հեղափոխությունից հետո և արտահերթից առաջ
ԼՐԱՀՈՍ
Թուրք հաղորդավարն ուղիղ եթերում հուզվել է՝ կարդալով Արա Գյուլերի մահվան լուրը (Տեսանյութ) Ոչ ոքի մտքով չէր անցնի, որ Սերժ Սարգսյանը հրաժարական կտար․ դա հրաշք էր․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը մասնակցում են Մայնինգ Ֆերմայի բացման արարողությանը (տեսանյութ) ՀՀԿ-ից տասից ավել գործիչ կլինի Փաշինյանի ցուցակում․ բարիկադներն ամբողջապես կքանդվեն Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատարն այցելել է Արմավիր–Երևան մայրուղու վրա գտնվող անուն հանած շուկա (տեսանյութ) Միլիոնատեր, բայց անտուն մարզպետը․ որքան գումար է հայտարարագրել Հունան Պողոսյանը Անահիտ Բախշյանի բաց նամակը` Արմավիրի նորանշանակ մարզպետին Բաբկեն Պիպոյանը փոխքաղաքապետի թեկնածու է առաջարկում Նիկոլ ջան, ո՞նց հասկանամ եւ ո՞նց հասկանա ժողովուրդը... Թորոս Սեֆիլյան ՏԻՄ ընտրություններով պայմանավորված` ՔԿ մարզային քննչական բաժինները կաշխատեն ամբողջ կազմով Կերչում ողբերգական միջադեպի զոհերի թիվը հասել է 21-ի Հունան Պողոսյանի նշանակումը ինձ համար նորմալ էր. Կարեն Քոչարյան Ավազակային հարձակում Արագածոտնում՝ մայր և դուստր դիմել են ինքնապաշտպանության. հարուցվել է քրեական գործ Դեկտեմբերին մեր հասարակությունը գնում է ընտրելու երկրի ղեկավար. ասուլիս ՄԻԵԴ-ը հրապարակել է Մարտի 1-ի գործով հերթական վճիռները. Մասիս Այվազյանը և Գրիգոր Ոսկերչյանը ՀՀ կառավարությունից փոխհատուցում կստանան Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Կերչում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ Մեծ բարերարը մահացավ աշխարհի վատագույն բանտերից մեկում` շինծու մեղադրանքների ներքո Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Արա Գյուլերի մահվան կապակցությամբ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարն արձանագրում է, որ չկա Ժիրայր Սէֆիլյանին հետին թվով քաղաքացիություն շնորհելու ցանկություն. «Սասնա Ծռեր» կուսակցության հայտարարությունը Սա այն հարցերից է, որին պետք է պրագմատիկ վերաբերվել․ Զ. Մնացականյանը՝ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի անցկացումը Երևանից Մոսկվա տեղափոխվելու մասին Պարոն Փաշինյան, ինչու՞ կրկնեցիք Սերժ Սարգսյանին. «Երկիր Ծիրանի» Նախագահ Սարգսյանը ցավակցել է Կերչում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում է կուսակցություն ստեղծել Ժամանակն է, որ «Հայաստան» հիմնադրամը դառնա 21-րդ դարի կառույց. նախագահ Սարգսյանն այցելել է հիմնադրամի գրասենյակ ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվել միասեռ ամուսնություններն արգելող օրենքի նախագիծը Հունան Պողոսյանը լավ կաշխատի. Օսիպյան (Տեսանյութ) Ադրբեջանի ԱԳՆ զարմացած է ՌԴ արտգործնախարարության արված մեկնաբանությամբ՝ Աննա Հակոբյանի Արցախ այցելության հետ կապված Ադրբեջանում հերթական «հայ» լրտեսի՞ են ձերբակալել (լուսանկար) Ի՞նչ տեղի կունենա, եթե «հակածխախոտային նոր օրենսդրությամբ» արգելվի նարգիլեանոցների գործունեությունը «Իմ քայլը» դաշինքի ո՞ր համարն է լինելու Գևորգ Կոստանյանը. Տեսանյութեր Պետական համակարգը չպետք է խառնվի նախընտրական քարոզչությանը. Նիկոլ Փաշինյանը մեսսիջներ հղեց (տեսանյութ) Ամերիկացի հոգևորականը պատմել է թուրքական բանտում անցկացրած օրերի մասին. Տեսանյութ Մ. Գրիգորյանը շարունակում է կալանքի տակ մնալ, չնայած, որ մահամերձ է. նրան ազատ չարձակելու մասին վարկածները շատ են Շտապօգնության 200 նոր մեքենաները Հայաստան են բերվել ոչ թե Արսեն Թորոսյանի, այլ Լևոն Ալթունյանի շնորհիվ. «Ժողովուրդ» Փրկարարները ջրատարից դուրս են բերել քաղաքացուն Պոլսահայ ռոք երգիչը հայհոյել է իրեն անձնական վիրավորանք հասցրած թուրքին (լուսանկար) Լֆիկը «դուխով» օղի է քաշում. Ապրի Սամոն, հենց այդպիսին պիտի լինի օրինապաշտ գործարարը (Տեսանյութ) ՀՀ կառավարության նիստը (տեսանյութ) Հեղափոխությունից հետո և արտահերթից առաջ Հունան Պողոսյանը որպես «ենիչերի՞ է»` նշանակված Փաշինյանի կողմից Կոստանյան Գեւորգի մոտ անբուժելի է ՀԻՎԱՆԴ քծնանքը Գեղարքունիքի նորանշանակ մարզպետի ունեցվածքը. առանձնատուն, մեքենա եւ երեք հողամաս Կերչում ողբերգական պատահարի զոհերի թվում հայեր չկան. ԱԳՆ-ն ցավակցել է զոհվածների ընտանիքներին Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ողջ նախկին էլիտան՝ «Օջախ»-ում ԱԺ նախագահի երեք թեկնածու է քննարկվում. ովքեր են նրանք (Տեսանյութ) Ինչ սպասումներ ունեն Ռուսաստանն ու ԵՄ-ն հայաստանյան զարգացումներից. Մոսկվան հանգիստ է Նիկոլ Փաշինյանին անձամբ չի ճանաչել, բայց մարզպետ է դարձել. ով է նոր պաշտոնյան ՀՀ քաղաքացիների ավտոմեքենաները «գերի են մնացել» սահմանին Սերժ Սարգսյանի իշխանության օրոք արված քայլերի պատճառով Ի՞նչ ակտիվացում է նկատվում եվրոպական կողմից արցախյան հիմնախնդրի հարցում Կոռուպցիոն պատմությունների մեջ հայտնի Ապրիամովին մտադիր են համակարգ վերադարձնել Դավիթ Անանյանը ռեկորդ է խփում. Մարտի 1-ի ակտիվ դերակատար Զավեն Նանյանի որդին՝ ՊԵԿ բաժնի պետ ՀՀԿ-ական նախկին պատգամավորը եւ դատախազի տեղակալը դատի՞ են տվել Սերժ Սարգսյանին Այդպես էր կուտակվում անվստահությունը... (Տեսանյութ) Մահացել է պոլսահայ հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերը Այս փուլում և՛ կառավարությունը, և՛ բոլոր պետական մարմինները պետք է անխափան գործեն. Նախագահ Սարգսյան (տեսանյութ) Ամուլսարի ժողովրդի խնդիրները հեչ, իսկ «բնապահպանների» գոռգոռոցները մեջ Ողբերգական դեպք Երևանում. վարորդը, մեքենան վարելիս, հանկարծամահ է եղել Քիչ առաջ մանկատան պահակը բակում հայտնաբերել է նորածին երկվորյակների. Առավոտ Արդյոք Ռիչարդ Միլսը Ինքնիշխան պետության ներքին գործերին միջամտության մասին դեսպանը խոսել է առանց շփոթմունքի, նույնիսկ հպարտությամբ. Մ. Զախարովան՝ Միլսի հայտարարությունների մասին Մխիթարյանը թարմացրել է սեփական ռեկորդը հավաքականում Պետք է ներեղություն խնդրել հարյուրավոր գործազուրկներից Կսռավարությունը կարող է «պռավալ» տալ միլիարդավոր դոլարների ներդրումը Պարոն Փաշինյան, դուք փաստորեն ունե՞ք սիրելի և չսիրելի գործարարներ ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ հոկտեմբերի 22-ին ԱԺ արտահերթ նիստ կգումարվի Ցուցակում գուցե լինեն գործիչներ, որոնք եղել են բարիկադների մյուս կողմում. Արարատ Միրզոյան (տեսանյութ) 80-ամյա ծերունին ինքնասպան է եղել Երևանում Դեռ 2017 -ին ներդրված պապիլոմավիրուսի դեմ պատվաստումներն ունեցել են շատ ցածր ընդգրկվածություն Շոու սարքելն իր գործը չպիտի լինի. Արմեն Մովսիսյանը Արսեն Թորոսյանի մասին Ղրիմի քոլեջներից մեկում հուժկու պայթյուն է որոտացել. 10 մարդ է զոհվել (ուղիղ, տեսանյութ) Գևորգ Կոստանյանը՝ «Փաշինյանի կողքին լինելու» և այլ երկրում աշխատանքի անցնելու մասին Առողջապահության նախարարը թող իր ոլորտի շատ հարցեր նախ կարգավորի, որոնք ստիպում են նույնիսկ ավելի շատ ծխել ՀՖՖ-ն շնորհակալություն է հայտնել երկրպագուներին «Հայաստանն՝ առանց վարչապետի». միջազգային մամուլի անդրադարձը Նիկոլ Փաշինյանի հրաժարականին (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը հայկական Ռուսսոն է Հեռացող դեսպանի հայտարարությունը կարող եք համարել հեռացող մեսիջ․ Ն․ Փաշինյանը՝ ԱՄՆ դեսպանի սկանդալային հայտարարության մասին (տեսանյութ) ԲՀԿ-ն հավատարիմ է Նիկոլ Փաշինյանի հետ քաղաքական պայմանավորվածությանը. Նաիրա Զոհրաբյան Ազատամուտցիները կրկին գյուղապետի հրաժարականն են պահանջում. Ուղիղ Հովիկ Աբրահամյանի եղբայրը 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել. ՀՔԾ «Ժառանգություն» կուսակցությունը «Լույսի» կամ ԲՀԿ-ի հետ դաշինք կազմելու հարց չի քննարկում. Արմեն Մարտիրոսյան (Տեսանյութ)
Հարցում

Հիմա արդեն շատ բան արվում է ճիշտ ուղղությամբ. Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ՌԻԱ Նովոստի եւ Սպուտնիկ-Արմենիա լրատվական գործակալություններին:


Պարոն նախագահ, Դուք Մոսկվա էիք ժամանել Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչին: Ինչպե՞ս էր, ըստ Ձեզ, Մունդիալը կազմակերպված Ռուսաստանում:

Իմ կարծիքով, Ռուսաստանում ֆուտբոլի աշխարհի առաջնությունը ֆենոմենալ անցավ: Ցանկանում եմ շնորհավորել Ռուսաստանի նախագահին եւ առաջնության բոլոր կազմակերպիչներին. ֆուտբոլի տոնը հիանալի ստացվեց: Սա ասում եմ որպես մարդ, ում համար Ռուսաստանը հոգեհարազատ է, եւ ով դիտել է վերջին երեք մունդիալները՝ Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում եւ Գերմանիայում: Այնպիսի մթնոլորտ, ինչպիսին Ռուսաստանում էր, ես չեմ տեսել նույնիսկ Բրազիլիայում, որը հայտնի է իր կառնավալներով: Տոն, փողոցներում ուրախ մարդիկ, ամեն ինչ շատ լավ էր կազմակերպված, ոչ մի միջադեպ՝ բացարձակապես անվտանգ է, ու, միաժամանակ, փողոցներում չէր զգացվում ոստիկանների ներկայությունը:

Կարծում եմ՝ այսօր կարեւորն այն է, որ այս առաջնություն օգնել է աշխարհին տեսնել Ռուսաստանի իրական դեմքը: Ցավոք, այսօր, 21-րդ դարում, վիրտուալ իրականությունը հաճախ է մթագնում է իրերի իրական պատկերը: Բայց հիմա հարյուր հազարավոր երկրպագուներ եւ լրագրողներ ողջ աշխարհից կարողացան տեսնել ու հասկանալ թե ինչպիսին է Ռուսաստանն իրականում:

Իսկ ընդհանուր առմամբ, պետք է ասեմ, որ ինձ համար ֆուտբոլը կյանքիս մի ահռելի մասն է: Իմ երիտասարդությունն անցել է Երեւանում, եւ երբ 1973 թվականին Երեւանի «Արարատ» թիմը դարձավ ԽՍՀՄ չեմպիոն ու նաեւ նվաճեց ԽՍՀՄ գավաթը (1973-ին եւ 1975-ին – հեղ.), Դուք չեք կարող պատկերացնել, թե ինչպիսի անսահման ուրախություն ու տոն էր ողջ Հանրապետության համար:

Վերջին տարիներին մեր ընտանիքի սիրած թիմը Լոնդոնի «Արսենալ»-ն է, եւ մենք հիմա հատկապես երջանիկ ենք, որովհետեւ այնտեղ է լավագույն հայ ֆուտբոլիստը՝ Հենրիխ Մխիթարյանը:

Աշխարհի առաջնության եզրափակիչ խաղում ո՞ւմ էիք երկրպագում:

Ֆրանսիային: Դրա համար միանգամից մի քանի պատճառ կար: Առաջինը՝ նրանք ինձ դուր են գալիս որպես թիմ: Երկրորդը՝ Ֆրանսիայի նախորդ թիմում, որը դարձել է աշխարհի չեմպիոն 20 տարի առաջ, երկու հայ էին խաղում՝ Ջորկաեֆն ու Պողոսյանը: Երրորդը՝ Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ հարաբերությունները շատ սերտ ու բարեկամական են: Ֆրանսիան մի երկիր է, որը անցած դարի սկզբին ապաստան տվեց հսկայական թվով հայերի, երկիր է, որը ճանաչել է Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը:

Բացի այդ, ըստ վկայությունների, Երուսաղեմի վերջին քրիստոնյա արքան կիսով չափ հայ, կիսով չափ ֆրանսիացի էր, Կիլիկիայի հայկական թագավորության վերջին արքան նույնպես կիսով չափ հայ է եղել, կիսով չափ՝ ֆրանսիացի:

Վերջապես, հիմա Հայաստանը Ֆրանկոֆոնիայի անդամ է, այս տարի Երեւանը հյուրընկալելու է ֆրանկոֆոն երկրների միջազգային կազմակերպության գագաթնաժողովը: Եվ անձամբ ինձ համար եզրափակիչ խաղում Ֆրանսիային չսատարելը, այն էլ՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովից առաջ, դժվար կլիներ:

Ընդհանրապես, այս առաջնությունում ինչ-որ մի թիմի գերակայություն չկար, ինչպես նախկինում էր լինում: Եւ այս տարի չեմպիոնի տիտղոսին մի քանի թիմ էին հավակնում, այդ թվում՝ Ռուսաստանի հավաքականը: Մենք եզրափակիչից առաջ գործընկերների հետ այդ մասին էինք խոսում: Ռուսաստանը միշտ հանդես է եկել որպես մեծ հոկեյ ունեցող երկիր: Բայց հիմա, ինձ թվում է, դարձել է նաեւ ֆուտբոլի մեծ երկիր, իսկ Ռուսաստանի թիմը երկրում հերոս է դարձել, ընդօրինակելի կերպար երիտասարդների համար:

Շատերն ակնկալում են, որ տարբեր երկրների քաղաքական եւ գործարար վերնախավի հետ Ձեր կապերը հնարավորություն կտան լրացուցիչ ներդրումներ ներգրավել երկրի համար: Հաջողվե՞լ է արդյոք ինչ-որ պայմանավորվածություններ ձեռք բերել:

Նախագահի դերը խորհրդարանական հանրապետությունում պետության գլխի համար գործադիր իշխանության ինչ-որ լծակներ չի ենթադրում: Ի սկզբանե հասկանալի էր, որ եթե ես զբաղեցնեմ այս պաշտոնը, պետք է օգտագործեմ գիտության, քաղաքականության ոլորտների իմ կապերը՝ Հայաստան ներդրումներ ներգրավելու համար:

Ներկայումս Հայաստանի ընդհանուր մթնոլորտը դրական է. «թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստանում կատարվող փոփոխությունները շատերի կողմից դրական են ընկալվում: Դեպի լավը փոփոխությունների մեծ սպասումներ կան, եւ կարեւոր է, որ դրանք իրական արդյունքների վերածվեն տնտեսության, բիզնեսի մեջ:

Իմ տեսլականը հետեւյալն է. մենք այսօր ունենք հսկայական առավելություն, քանի որ ԵԱՏՄ անդամ ենք: Եվ երբ ասում եմ ՝ ներդրումներ կատարեք Հայաստանում, դա չի նշանակում, որ կոչ եմ անում ներդրում կատարել 3,5 մլն բնակչությամբ երկրում: Հայաստանը կարող է կամուրջ կամ անգամ դուռ դառնալ դեպի հսկայական եվրասիական տարածք, որտեղ ապրում է ավելի քան 170 մլն մարդ:

Մեր օրերում, երբ նշանակալի են ոչ այնքան բնական ռեսուրսները, որքան նոր տեխնոլոգիաներն ու մշակումները, Հայաստանը կարող է շեշտը դնել դրա վրա: Մեզանում հիմա տեխնոլոգիաները շատ լավ են զարգանում, եւ այդ ոլորտի շատ համաշխարհային ընկերություններ արդեն աշխատում են մեզ մոտ: Հայաստանը կարող է տեխնոլոգիական կամուրջ դառնալ պայմանական Արեւմուտքի ու Արեւելքի միջեւ, ստեղծել իր նոր տեխնոլոգիաները, որոնք կունենան միջազգային որակ, եւ դրանք տարածել եվրասիական շուկայում:

Վերջերս Ֆրանսիայում էի, հասցրեցի հանդիպել ֆրանսիական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ, օրինակ, Dassault Systèmes, Orange, THALES: Հանդիպումներ եղան ոչ միայն բարձրտեխնոլոգիական ընկերությունների հետ. հանդիպեցի նաեւ Chanel-ի սեփականատիրոջը: Հայաստանում ոսկերչական գործի ավանդույթներն ամուր են, եւ վատ չէր լինի միավորել մեր ավանդույթներն ու համաշխարհային տեխնոլոգիաները:

Իշխանափոխությունից հետո ակտիվացել է Հայաստան հայրենադարձության գործընթացը: Պատրա՞ստ է արդյոք երկիրը տասնյակ հազարավոր մարդկանց վերադարաձին, աշխատանք կա՞ նրանց համար: Ասենք, սիրահայերը. կարողացե՞լ են հարմարվել պատմական հայրենիքում:

Իսկապես, հիմա մեծ հոսք կա: Հայրենադարձների համար գրավիչ ծրագրերը կառավարության՝ գործադիր իշխանության առանձնաշնորհն են: Իմ կողմից, բնականաբար, լիակատար աջակցություն կլինի, կլինեն նախագահական նախաձեռնություններ:

Ի՞նչ քայլեր են այստեղ անհրաժեշտ՝ ներդրումային ծրագրերից բացի: Կարեւորը, որ երկրում մթնոլորտը նորմալ լինի. չլինի կոռուպցիա, որ դատարանները նորմալ աշխատեն, որ մարդիկ իմանան՝ իրենց խնդիրները օրինական լուծում կստանան: Եվ հիմա արդեն շատ բան արվում է ճիշտ ուղղությամբ:

Սիրիայից եկողներից շատերը պատերազմի պատճառով կորցրել են բացարձակապես ամեն ինչ: Նրանք տեղափոխվում են Հայաստան եւ ամեն ինչ սկսում զրոյից: Եվ նրանք չեն ուզում հեռանալ, այսինքն, Հայաստանը նրանց համար տարանցիկ կայան չէ, նրանք ցանկանում են այստեղ ապրել:

Ձեր կարծիքով՝ ի՞նչ պետք է անել, որպեսզի երիտասարդությունը դպրոցից հետո չհեռանա երկրից:

Դա նույնպես ավելի շատ գործադիր իշխանության խնդիրն է:
Բայց, միաժամանակ, կարծում եմ, որ ժամանակակից աշխարհում հնարավոր չէ ինչ-որ մեկին պահել նույն տեղում: Ընդհակառակը, պետք է ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի երիտասարդությունը մեկնի սովորելու Ռուսաստան, այլ երկրներ, աշխարհի լավագույն բուհեր, հետո վերադառնա տուն եւ երբեք չկորցնի Հայրենիքի հետ կապը:

Հայաստանի համար մոդելը պարզ է՝ փոքր երկիր, բայց գլոբալ ազգ: Չէ՞ որ սփյուռքն այսօր Հայաստանի հսկայական առավելությունն է: Ուստի, ուժեղ սփյուռք՝ ուժեղ Հայաստան: Ի դեպ, հայկական ամենամեծ սփյուռքը հենց Ռուսաստանում է եւ մեզ ամենամոտը՝ թե ֆիզիկապես, թե ոգով:

Պահպանվե՞լ է արդյոք Ձեր մասնագիտական հետաքրքրությունը տեսական ֆիզիկայի նկատմամբ, որով զբաղվել եք մինչեւ քաղաքականություն մտնելը, եւ ինչպե՞ս է գիտական ոլորտի փորձն օգնում Ձեզ նոր կարգավիճակում:

Իհարկե, հետաքրքրություն մնացել է: Այն ոլորտները, որով ես զբաղվել եմ՝ հարաբերականության տեսություն, տիեզերագիտություն, ռելյատիվիստական աստղաֆիզիական՝ դա տիեզերքի, աշխարհի ճանաչումն է, եւ գիտական իմացության միջոցով մենք ավելի շատ ենք մոտենում ճշմարտությանն ու Աստծո ընկալմանը: Որքան խորն ենք մենք հասկանում ֆիզիկայի օրենքները, այնքան ավելի հաճախ ենք բացահայտում բացարձակ պարզությունն ու բացարձակ գեղեցկությունը:

Ի՞նչ է ինձ տվել գիտությունը իմ ներկայիս աշխատանքում: Առաջին հերթին՝ մտածողության կարգապահություն: Երկրորդը. անկախ նրանից, ինչով ես դու զբաղվում՝ գիտությամբ, բիզնեսով, թե քաղաքականությամբ, շատ կարեւոր գործոն է առողջ բանականությունը եւ տրամաբանությունը: Շատ կարեւոր է նաեւ, որ ներքին զգացողություն ունենաս, թե ինչպիսին պետք է լինի տվյալ խնդրի լուծումը: Ես դա անվանում եմ տեսլական: Այնուհետեւ լուծման մեթոդների, ծրագրերի, կոնկրետ քայլերի հաշվարկ՝ ընդհուպ մինչեւ իրական նպատակները:

Հիմա տարբեր երկրների առաջնորդները հաճախ են օգտագործում սոցիալական ցանցերը՝ ժողովրդի հետ կապ պահպանելու համար: Օգտագործո՞ւմ եք այդ մեխանիզմը:

Առաջին հերթին, սոցիալական ցանցերը մեր ժամանակի բացարձակ իրականություն են: Այն քաղաքական գործիչները, ովքեր հասկացել են աշխարհի զարգացման ուղղությունը, առավելություն կունենան:

Բայց խորհրդարանական հանրապետության նախագահը կառավարչական գործառույթներ չունի, եւ անհրաժեշտություն չկա ամեն օր ժողովրդին բացատրել իմ գործողությունների իմաստը: Ուստի, այս փուլում ես սոցիալական ցանցերում էջեր չունեմ, դրա անհրաժեշտությունը պարզապես չեմ զգում:

Մեր վարչապետն ու կառավարությունն ակտիվորեն օգտագործում են սոցիալական ցանցերը, եւ ես դա ճիշտ եմ համարում. ժողովուրդը պետք է իմանա՝ ինչու է ընդունվել այս կամ այն որոշումը:

Ընդհանրապես, սահմանադրական բարեփոխումներից հետո Հայաստանում մենք դեռ պետք է սովորենք ապրել խորհրդարանական հանրապետության պայմաններում: Խորհրդարանական հանրապետության ավանդույթներ մենք չունենք, դրանք պետք է ստեղծել, սովորել այն երկրներից, որտեղ կառավարման նման ձեւը գոյություն ունի բավականին երկար:

website by Sargssyan