ՈՒՂԻՂ. ԱԺ-ում 4 ուժերը քննարկում են ընտրական համակարգի մոդելը (տեսանյութ)
Ազգային ժողովում մեկնարկեց ՀՀ ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ստեղծված խորհրդարանական աշխատանքային խմբի հերթական նիստը:
Աշխատանքային խմբում ընդգրկված են խորհրդարանական 4 ուժերը՝ յուրաքանչյուրը 3-ական ներկայացուցչով:
Հիշեցնենք, որ բացի այս աշխատանքային խմբի, իր հերթին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողով ստեղծելու մասին, որը գլխավորում է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: