Ինչու են անհանգստացած պաշտոններ ստացած երիտասարդները
Դիտել նաև
Հող տալը հակասահմանադրական է, չկա պայմանագիր, չկա խաղաղության նշույլ․ Գրիգորի Խաչատուրով․ MediaHub
«Մենք չենք գնում ոչ մի կողմ, մեզ տանում են, որովհետև ոչ թե սուբյեկտ ենք, այլ օբյեկտ». «Փաստ»
Կառավարությունում անոնս արվեց, որ Ներքին Հանդի դեպքերը կկրկնվեն. Սերժ Սարգսյան (տեսանյութ)
Ալիևին խաղաղության պայմանագիր պետք չէ. Բենիամին Մաթևոսյան (տեսանյութ)
«Խաղաղության ավելի լուրջ» հայտի սկզբունքները. Վահե Հովհաննիսյան
«Ժամանակ» թերթը գրում է. «Մեզ հասած տեղեկություններով` վարչապետ Նիկոլ Փաշինյանի` պաշտոնյաների երեխաների բանակում պարտադիր ծառայելու մասին կոչը առաջին հերթին անհանգստացրել է հենց Փաշինյանի թիմի անդամներին: Այդ թեման նոր կառավարության պաշտոնյաների համար մտահոգիչ է այնքանով, որ նրանցից շատերը չեն ծառայել բանակում, և առաջիկայում հնարավոր է այդ փաստը ջրի երես դուրս գա:
Մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ` թավշյա հեղափոխության արդյունքում պաշտոններ ստացած երիտասարդները այս հարցը քննարկում են իրար հետ, սակայն ոչ բարձրաձայն, իսկ Նիկոլ Փաշինյանի հետ չեն համարձակվում այդ մասին խոսել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: