Բլոգեր Լապշինի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարված չի եղել. Բելառուսը հաստատում է
Դիտել նաև
Բաքուն հայկական կողմին մեղադրում է նոյեմբերի 10-ի հայտարարությունից հետո ԼՂ նոր արտադրված զենք ներմուծելու համար
Կարմիր խաչի աշխատակիցներն այցելել են Բաքվում ապօրինաբար պահվող Արցախի ղեկավարությանը
Դատախազությունն ադրբեջանցու արտահանձնման համար դիմել է ՌԴ-ին, մինչդեռ նա արդեն Բաքվում է
Բաքուն կրկին մեղադրանքներ է հնչեցրել հայկական կողմի հասցեին
ԿԽՄԿ-ն տեսակցել է Բաքվում ապօրինի պահվող հայերին
Բելառուսում ձերբակալված և Ադրբեջանին փոխանցված բլոգեր Ալեքսանդր Լապշինի նկատմամբ հայտարարված է եղել ոչ թե միջազգային, այլ միջպետական հետախուզում, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնեց Բելառուսի գլխավոր դատախազության ներկայացուցիչը:
Ավելի վաղ ԶԼՄ-ը, հղելով Հայաստանի ոստիկանությանը, հայտնում էին, որ ոստիկանությունը հարցում է ուղարկել Ինտերպոլ և պատասխան ստացել, որ Լապշինի նկատմամբ այդ կազմակերպության գծով հետախուզում հայտարարված չի եղել:
«Քաղաքացի Լապշինը եղել է միջպետական հետախուզման մեջ և ձերբակալվել է ԱՊՀ պետությունների միջև գործող համաձայնագրի համաձայն»,- հայտարարեց բելառուսական դատախազության ներկայացուցիչը:
Հիշեցնենք՝ փետրվարի 7-ին բլոգեր Ալեկսանդր Լապշինը Ադրբեջանի պահանջով Մինսկից հատուկ չվերթով արտահանձնվեց Բաքվին:
Zham.am