Այս պահին սա լուծարվող ավագանի է. ճիշտ կլիներ շտկել ընտրական համակարգը, նոր գնալ ընտրությունների. Փոստանջյան (Տեսանյութ)
Հիմա արտահերթ ընթացակարգ է տեղի ունենում, իսկ մենք, որպես քաղաքական ուժ, բոլոր արտահերթ գործընթացներին մասնակից ենք լինելու, մասնավորապես ես, որպես քաղաքապետի թեկնածու: Այսօր՝ հուլիսի 16-ին, Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:
«Այս պահին սա լուծարվող ավագանի է եւ մենք ստանձնել ենք պատասխանատվություն, որ ամեն ինչ տեղի ունենա օրենքով եւ իրավական ընթացակարգերով»,-ասաց նա:
Զարուհի Փոստանջյանը նշեց, որ այսօր մենք չունենք այնպիսի սահմանադիր օրենքներ, որոնք կկարողանանք ապահովել արդար, թափանցիկ ընտրություններ. «Գաղտնիք չէ, որ նույն ԿԸՀ-ն եւ նույն ընտրական համակարգն է գործելու: Հետեւաբար ճիշտ կլիներ այդ ամենը շտկեինք, նոր սկսեինք մեր արտահերթ ընտրությունները: Քանի դեռ դա տեղի չեն ունեցել, մեր քաղաքացիներն իրավունք ունեն ներկայացված լինել իմ միջոցով: Դա նաեւ նրանց հորդորն է: Դրա համար ես ներկայացնում եմ երեւանցիներին»,-հայտարարեց նա:
Մանրամասները՝ NEWS.am-ում: