Երևանի ավագանու արտահերթ նիստում քաղաքապետ չընտրվեց. Տեսանյութ, լրացված
Երևանի ավագանու այսօրվա նիստում Երևանի քաղաքապետի ընտրությունն է։
Ինչպես հայտարարվել էր ավելի վաղ, ՀՀԿ և ԵԼՔ խմբակցությունները Երևանի քաղաքապետի ընտրություններին թեկնածու չեն առաջադրելու և չեն մասնակցելու Երևանի ավագանու նիստին։
«Երկիր Ծիրանին» քաղաքապետի թեկնածու է առաջադրել Զարուհի Փոստանջյանին։
Այսօր խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի կողմնակիցներն աջակցության ակցիա են իրականացնում Երևանի քաղաքապետարանի դիմաց։
Նշենք, որ քաղաքապետի արտահերթ ընտրությունը 30 րոպեով հետաձգվեց, քանի որ քվորում չկար․ նիստին ներկա էր ավագանու 5 անդամ՝ «Երկիր Ծիրանի» խմբակցության 3 անդամներ, ավագանու անկախ անդամ Հայկ Պետրոսյանը և փոխքաղաքապետ, նիստը վարող Կամո Արեյանը։