ԱԻՆ-ում բունտ է հասունացել. Ռոստոմյանը նշանակումից 1 օր անց ստիպված է եղել ազատել վարչության պետին
Դիտել նաև
Հրաչյա Սարգսյանը նշանակումն անակնկալի է բերել ՊՆ աշխատակիցներին
Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշանակվել է պաշտպանության նախարարի տեղակալ
Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշանակվել է Նիկոլ Փաշինյանի խորհրդական
Ավագանու ընտրություններին ընդառաջ որոշ դիլետանտներ իրենց «փիառ»-ն են իրականացնում․ Հրաչյա Սարգսյան
Նոր մանրամասներ ավտոբուսների ձեռքբերման գործով. ինչ է կատարվել
«Հրապարակ» թերթը գրում է. «Արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը ԱԻՆ թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության պետ է նշանակել 20-22 տարեկան երիտասարդ Անդրանիկ Ջանոյանին, ով Արևելյան մաքսատուն-վարչության պետ Կարեն Ջանոյանի որդին է:
Սակայն նախարարի հրամանից ժամեր անց համակարգում բունտ է հասունացել: ԱԻՆ-ի բարձր կոչում ունեցող պաշտոնյաները տարակուսել են, թե իրենք պիտի այդ երիտասարդի՞ն ենթարկվեն, և սպառնացել են, թե խմբերով դիմումներ կգրեն և կհեռանան:
Հրաչյա Ռոստոմյանը բողոքի ալիքի ներքո ստիպված է եղել նշանակումից մեկ օր հետո ազատել նրան, և մինչ օրս վարչությունը պետ չունի»:
Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: