Կոչ եմ անում ձեր ընտանիքներում ամեն օր, ամեն ճաշին խոսել Հայաստան վերադառնալու մասին. Փաշինյանը՝ բելգիահայ համայնքին (Տեսանյութ)
1USD = 483.5AMD
1EUR = 590.5AMD
1RUB = 8.27AMD
Համասեռամոլները ներխուժել են ոստիկանական բաժանմունք ու հարձակվել ոստիկանների վրա (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը որևէ ուղղակի կամ անուղղակի կապ չունի Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի տապալման հետ. Փաշինյանի խոսնակ Նոր իշխանությունները չեն հանդուրժում այլախոհու­թյունը և ունակ են քաղաքական հետապնդումներ իրականացնել ընդդիմախոսների նկատմամբ. Ռ. Քոչարյանի գրասենյակի հայտարարությունը Վարդան Բոստանջյանի մանդատը փոխանցվեց Այծեմնիկ Օհանյանին Նիկոլ Փաշինյան. Բոլորը պատասխան են տալու իրենց արարքների համար (Տեսանյութ) Ասուլիսը չի կայանա, իշխանությունը վախենում է, որ Ռոբերտ Քոչարյանը խոսի. Վիկտոր Սողոմոնյան Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը չկայացավ (տեսանյութ) Աղվան Հովսեփյանը «բարտեր» է կնքել իշխանությունների հետ «Ես նման անգրագետ արձագանք չէի սպասում ՀՔԾ-ից». Քոչարյանի ազատման որոշումը կայացրած դատավոր Ողբերգական վթար Տավուշում. 1 զոհ, 4 վիրավոր կա
ԼՐԱՀՈՍ
Կնոջ քրոջ տանը դանակահարել է ծանոթին (տեսանյութ) Ջենովայում կամուրջի փլուզման հետևանքով զոհերի և վիրավորների թվում ՀՀ քաղաքացիներ չկան Տիգրան Բալայանը դեսպան կնշանակվի Մարզպետները չեն վստահում աուդիտի բաժնի աշխատակիցներին. գյուղապետարաններում ստուգումներ անելու գործին իրավապահներն են միացել Օգոստոսի 18-ին մայրաքաղաքում կանցկացվի Երևանի գարեջրի 5-րդ հոբելյանական փառատոնը Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին 15-22 դեսպան հետ է կանչվելու Հայաստան Մարտի 1–ի գործով հարցաքննվել է արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը Ալյուրը թանկացել է Սուրիկ Խաչատրյանի որդիների պատճառով լարվել են պետական կառույցների հարաբերությունները ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Շանթ Հարությունյանին Սամվել Ալեքսանյանի հարցը Մոսկվայում է. դատախազությունը կարող է նրան մեղադրանք առաջադրել Համասեռամոլները ներխուժել են ոստիկանական բաժանմունք ու հարձակվել ոստիկանների վրա (տեսանյութ) Ադրբեջանում բողոքի ակցիա է կազմակերպվել ԱՄՆ-ի դեմ (տեսանյութ) Մարտի 1-ի գործը ԱՄՆ կառավարության ուշադրության կենտրոնում է. դեսպան Միլս Նիկոլ Փաշինյանը որևէ ուղղակի կամ անուղղակի կապ չունի Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի տապալման հետ. Փաշինյանի խոսնակ Տոտալիտար ռեժիմի հիմնական տարրն է խոսքի իրավունքից զրկելը ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կա տուժած Նոր իշխանությունները չեն հանդուրժում այլախոհու­թյունը և ունակ են քաղաքական հետապնդումներ իրականացնել ընդդիմախոսների նկատմամբ. Ռ. Քոչարյանի գրասենյակի հայտարարությունը Վարդան Բոստանջյանի մանդատը փոխանցվեց Այծեմնիկ Օհանյանին Իտալիայում երթևեկելի կամրջի փլուզման հետևանքով առնվազն 7 մարդ է զոհվել (տեսանյութ) Խորհուրդներ կարկտահարությունից տուժած խաղողագործներին ՊՊԾ-ի օրերին ակտիվիստի ազատող դատավորն արդար էր, հիմա նույն դատավորը Քոչարյանին է ազատել՝ արդար չէ Պետական որևիցե մարմին իրավունք չունի դատարանի որոշումը պետության անունից անվանել ապօրինի. Ալումյան Ռազմական ոստիկանությունը աշխատանքներ է իրականացնում զորամասերում Նիկոլ Փաշինյան. Բոլորը պատասխան են տալու իրենց արարքների համար (Տեսանյութ) Այն, ինչ տեղի ունեցավ այսօր Քոչարյանի մամուլի ասուլիսին, սխալ էր Ասուլիսը չի կայանա, իշխանությունը վախենում է, որ Ռոբերտ Քոչարյանը խոսի. Վիկտոր Սողոմոնյան Հայաստանի Հանրապետության տարածք ադրբեջանական ծագման ձմերուկ չի ներմուծվել Քայլեր են ձեռնարկվում Թալին-Լանջիկ, Լանջիկ - Գյումրի հատվածներում շինաշխատանքների արագացման ուղղությամբ Նախիջևանյան ուղղությամբ ադրբեջանական ուժերի վերադիրքավորման փորձերն ամեն կերպ կանխվելու են. ՀՀ ԱԳՆ Կեղծ երկընտրանք է.Հայաստանին պետք է հանքարդյունաբերությո՞ւն, թե՞ IT Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը չկայացավ (տեսանյութ) Մեղմացվել են ֆիզիկական անձանց կողմից Հայաստան ներկրվող ապրանքների սահմանափակումները Կառավարությունում ընդունում են, որ ապօրինություն է տեղի ունենում՝ ճանապարհ փակելով Ինչու՞ է 30 % իջեցվել ՊՆ մի շարք աշխատակիցների աշխատավարձերը Օգանովսկսուն կարող են կանչել հարցաքննության Աղվան Հովսեփյանը «բարտեր» է կնքել իշխանությունների հետ Փաշինյանի հայտարարությունից հետո Ռուսաստանը զգուշավոր է դարձել Հակահեղափոխականության դեմ պայքարով փիառվողների թափը «Ես նման անգրագետ արձագանք չէի սպասում ՀՔԾ-ից». Քոչարյանի ազատման որոշումը կայացրած դատավոր Հայաստանից թալանված և արտերկրում հանգրվանած ունեցվածքի իդենտիֆիկացիան և վերադարձը կարող է տարի­ներ տևել Նոր Հաճն քաղաքի ջրանցքի մեջ դի է հայտնաբերվել ՃՏՊ Իսակովի պողոտայում. կա զոհ Թուրքական հեռուստաեթերում Հայաստանի մասին հարց է հնչել Հայաստանի պատպանության նախկին նախարար Միքայել Հարությունյա­նը Մոսկվայում է, բայց ՌԴ-ն հայ իրավապահներին թույլ չի տալիս նրան ձերբակալել Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Որդիս՝ զինվորական երդում տալիս. Նիկոլ Փաշինյան Իմացեք, որ վիրավորանք ու լուտանք եք թափում իրավաբանական հանրությունում որպես լավագույններից մեկը ճանաչված դատավորի նկատմամբ ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպում են ունեցել ՌԴ դեսպանի հետ Կրակոց Վանաձորում. կասկածյալը կրակել է մոր հրացանով (տեսանյութ) Ողբերգական վթար Տավուշում. 1 զոհ, 4 վիրավոր կա ՀՔԾ-ն Ռոբերտ Քոչարյանի հարցով Վերաքննիչ դատարանի որոշումն ապօրինի է համարում Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀԿ-ական պատգամավորին պատկանող գարեջրի գործարան (տեսանյութ) Պարզվում են ժամկետային զինծառայող Հ. Մանգասարյանի մահվան հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել երկու անձի. ՀՔԾ ՀՀ Պաշտպանության նախարար Դ. Տոնոյանը ՊԲ-ում ծանոթացել է «Հայ վիրավոր հերոսների» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերին Հարուցվել է քրեական գործ՝ 27-ամյա երիտասարդին հրազենային վիրավորում պատճառելու դեպքի առթիվ Զոհրաբ Մնացականյանին ՄԱԿ-ում փոխարինեց Մհեր Մարգարյանը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխվեց. նա ազատ է արձակվել. Տեսանյութ Իրանը բանակցություններ է սկսել Հայաստանի և Ադրբեջանի հետ Ռուսաստան Էլեկտրաէներգիա մատակարարելու հարցի վերաբերյալ Առաջնագծում ադրբեջանցի զինվոր է վիրավորվել Ադրբեջանցի մարմնավաճառների արկածները Թուրքիայում Թուրքիայում ճանապարհային հանգստյան կետերից մեկի պատին հայկական խաչքար է հայտնաբերվել Ես խոստանում եմ, որ հենց հիմա ծառայողական քննություն է անցկացվելու․ ՊԵԿ նախագահ «Լիդիան Արմենիա»-ի աշխատակիցները Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում. հստակ պատասխան են ակնկալում (տեսանյութ, ֆոտոշարք) Հայկական զինուժը կրակ է բացել ի պատասխան ադրբեջանական սադրանքների Նախիջևանի ուղղությամբ Ավտովթար Գեղարքունիքի մարզում. Ճամբարակում բախվել են դասակի հրամանատարի Mercedes-ն ու պայմանագրային զինծառայողի 07-ը Գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ. կա տուժած Նիկոլ Փաշինյանի դուստրը եղբոր՝ Աշոտի երդմնակալության արարողությունից լուսանկարներ է հրապարակել Դոլարը այլևս ռիսկային գործիք է վճարումների համար. Ռուսաստանի ֆինանսների նախարար Տարիներ շարունակ Ափյուռքը հաստատուն կանգնել է հայրենիքի կողքին, և հիմա ժամանակն է, որ մենք էլ կարողանանք անել համարժեքը. Սփյուռքի նախարար Ամուլսարի հանքի դեմ պայքարը հիշեցնում է «Էլեկտրիկ Երևանը» Ժողովրդավարության հաստատման պահանջով հակակառավարական ցույցերը Ռումինիայում չեն դադարում (տեսանյութ) Բողոքի ակցիա Արտաշատում. վաճառողները դուրս են եկել փողոց՝ հարկային տեռորի դեմ (Տեսանյութ) Ներդրողը կորուստներ է կրում միմիայն կառավարության պատասխանի բացակայության պատճառով Ամուլսարի հարակից համայնքների բնակիչները կառավարության շենքի մոտ ակցիա են իրականացնում (Տեսանյութ) ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին.կա տուժած Երիտասարդները կարող են դառնալ բարձրաստիճան պաշտոնյաներ՝ առանց որևէ մեկի թրի տակով անցնելու․ Մխիթար Հայրապետյան Ադրբեջանցին պղծում է իրենց ազգային հերոսին Վաղվանից կսկսվեն վնասի գնահատման աշխատանքները, որից հետո կառավարությունը կքննարկի գյուղացիական տնտեսություններին հնարավոր աջակցության չափը Նազարբաևն առաջարկել է Պուտինին քննարկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հարցը
Հարցում

Կոչ եմ անում ձեր ընտանիքներում ամեն օր, ամեն ճաշին խոսել Հայաստան վերադառնալու մասին. Փաշինյանը՝ բելգիահայ համայնքին (Տեսանյութ)

Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Բրյուսելի Սուրբ Մարիամ Մագթաղինե եկեղեցի:

Վարչապետին այստեղ դիմավորել են բելգիահայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, ովքեր ջերմորեն ողջունել են ՀՀ կառավարության ղեկավարին և մաղթել հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի բարօրության:

Դիմելով բելգիահայերին՝ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.
«Սիրելի հայրենակիցներ,

Ցանկանում եմ խոսել Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխության հիմնական իմաստի և հիմնական փոփոխության մասին: Այդ հեղափոխությանից առաջ շատերը, ովքեր ունեին դե յուրե ՀՀ քաղաքացիություն՝ ՀՀ-ում և նրանից դուրս, իրենց դե ֆակտո ՀՀ քաղաքացի չէին համարում, որովհետև Հայաստան ասելիս, Հայաստանի Հանրապետություն ասելիս, Հայաստանի Հանրապետության կառավարություն ասելիս նրանք համակվում էին զգացողությամբ, որ ցածրացնում էր այդ անձնագրի և քաղաքացիության արժեքը:

Հեղափոխությունից հետո սա է մեր հիմնական ձեռքբերումը՝ անկախ նրանից՝ ամբողջ հայությունը դե յուրե ունի ՀՀ քաղաքացիություն, թե ոչ, իրեն համարում է ՀՀ հպարտ, արժանապատիվ և հաղթանակած քաղաքացի: Եվ ես ինձ լիազորված եմ զգում սրանից հետո աշխարհի յուրաքանչյուր անկյունում, աշխարհի յուրաքանչյուր ծայրում հայությանը, հայ ժողովրդի յուրաքանչյուր ներկայացուցչի դիմել այսպես՝ սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, դուք՝ բոլորդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ եք: Այս հեղափոխության հիմնական իմաստը հետևյալն է՝ մեր հայրենիքը, ձեր հայրենիքը խլված էր և խլվում էր ձեզանից, մեր հայրենիքը, ձեր հայրենիքն այլևս վերադարձված է ձեզ և դուք եք բարձրագույն իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում: Եվ ես ուզում եմ, որ մենք արձանագրենք. քաղաքական իրավիճակի, ընթացիկ իրավիճակի ամենակարևոր նրբությունը հետևյալն է՝ մեր հայրենիքը վերադարձված է ժողովրդին, ձեզնից յուրաքանչյուրին և մեր խնդիրն է՝ ամեն մեկս մեր դիրքում, ամեն մեկս մեր տեղում, ամեն մեկս մեր կարողությունների չափով տեր լինել և տեր կանգնել այդ հայրենիքին: Սա է հիմնական առաքելությունը: Եվ ես ուզում եմ ևս մի կարևոր հանգամանք նշել. խոսվեց և ասվեց, որ բազմաթիվ հայեր իրենց համարում են այս քաղաքական գործընթացի ականատես և վկա:

Ցանկանում եմ նշել, որ հայության շրջանում չկա այս պրոցեսի ականատես ու վկա, որովհետև բոլորն այս պրոցեսի լիարժեք մասնակիցն են և բոլորն իրենց ուժերի չափով ներդրում ունեն այս հաղթանակի մեջ: Դուք՝ բոլորդ, այս հաղթանակի համահեղինակներն եք, որովհետև անհնար կլիներ այս հաղթանակն առանց ձեր ահռելի աջակցության: Այսօր շատերը, միջազգային գործընկերները խոստովանում են, որ չեն հասկանում, թե ինչպես կարող էր այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, տեղի ունենալ:

Նրանք ասում են, որ աշխարհի ոչ մի հետազոտական կենտրոն, ոչ մի վերլուծաբան, չէր կարող կանխատեսել, որ նման բան հնարավոր է Հայաստանում և նրանք խնդրում են բացատրել, թե ինչպես դա տեղի ունեցավ: Դա տեղի ունեցավ մի պարզ պատճառով, որովհետև Հայաստանում գտնվող հայերի, աշխարհի հայերի 95 և ավելի տոկոսը հստակ կանգնեց հեղափոխության արժեքների պաշտպանության դիրքերում և կոռումպացված իշխանությունը պարզապես հասկացավ, որ դիմադրությունն անիմաստ է, դիմադրություն չի կարող լինել և ժողովրդի հաղթանակն անխուսափելի է: Ժողովրդի հաղթանակն ու նրա առաջ անվերապահ և առանց նախապայմանի կապիտուլյացիան տեղի ունեցավ, որովհետև մեր ժողովուրդը միասնական էր քան երբևէ:

Եվ այս միասնականությունը մենք պետք է շարունակենք օգտագործել որպես հայ ժողովրդին, Հայաստանի Հանրապետությանը, Արցախին շարունակական հաղթանակներ բերող վճռական գործոն: Դուք հաղթել եք և այդ հաղթանակը երբեք որևէ մեկը չի կարող խլել ձեր ձեռքերից: Եվ ուրեմն, մոտեցել է ժամանակը, եկել է ժամանակը, որ մենք՝ բոլորս, լինենք միասին, ապրենք իրար հետ Հայաստանի Հանրապետությունում, և մեր ուսերին կրենք մեր հայրենիքի հետագա հաղթանակների հզորացման, բարեկեցության և երջանկության բեռը:

Եվ ես ձեզ կոչ եմ անում, ձեր ընտանիքներում ամեն օր, ամեն ճաշին խոսել Հայաստանում վերադառնալու մասին, կապ չունի դուք մի ամսից դա կանեք, թե մեկ տարուց, հինգ, թե 15 տարուց, բայց ձեր երեխաներն ամեն օր պետք է լսեն, որ ձեր նպատակը Հայաստան վերադառնալն է, Հայաստանում ապրելը, Հայաստանը հզորացնելն ու ծաղկեցնելը»:

 

 

website by Sargssyan