Զարուհին՝ որպես հանրապետականների վերջին հույս....
Երկուշաբթի օրը կայանալու են Երեւանի նոր քաղաքապետի ընտրությունները.... Թեկնածու չկա՝ բացի Զարուհի Փոստաջյանից... Եւ հանրապետականները իրենց իշխանությունը երկարաձգելու համար ստիպված են քվեարկել աշխարհում իրենց երեւի թե ամենաատելի կնոջ օգտին, որովհետեւ եթե քաղաքապետ ընդհանրապես չընտրվի՝ ավագանու արտահերթ ընտրություններ են լինելու, որտեղ հանրապետականները միգուցե մեկուկես ձայն էլ չստանան... Համաձայնեք՝ հետաքրքիր իրադրություն է ստեղծվել՝ ինչ ասես չի ասել այս կինն իմ մասին, Ստրասբուրգում իմ ղեկավարին ցեխի մեջ է մտցրել, մեղադրելով կազինոներում հսկայական գումարներ վատնելու մեջ, բայց... իշխանությունս մի քանի տարով երկարաձգելու համար ստիպված պիտի իր օգտին քվեարկեմ... Երանի դրան ժամանակին նստեցրած լինեին...
Արմեն Դուլյան