Նախագահ Սարգսյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի դեսպանին
Դիտել նաև
Ոսկեպարում Փաշինյանին շատ սառն են ընդունել, վախեցրել է պատերազմով. Ոսկան Սարգսյան
Թո՛ղ հրապարակի Սերժ Սարգսյանի գեթ մեկ այդպիսի նամակ, եթե կարող է. ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ
«Նիկոլ Փաշինյանն անոնս է արել, որ Հայաստանը տանելու է դժոխքի մեջով». Ոսկան Սարգսյան
«Ինչո՞ւ ընտրողներին չէիք ասում, որ տրանսպորտի ուղեվարձը թանկանալու է». Ոսկան Սարգսյան
Փաշինյանին սկսել է անհանգստացնել Արմեն Գրիգորյանի ինքնուրույն խաղն Արեւմուտքի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի գրասենյակից, հանդիպմանը քննարկվել են Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելայի՝ հուլիսի 30-ից 31-ը Հայաստանի Հանրապետություն կատարելիք պետական այցին առնչվող հարցեր:
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ երկու երկրների նախագահական կառույցների միջեւ փոխգործակցության հնարավորությանը՝ հաշվի առնելով Իտալիայի խորհրդարանական կառավարման հարուստ փորձն ու ավանդույթները: