ԱԱԾ-ն բերման է ենթարկել Մարտունու զինվորական կոմիսարին
Ազգային անվտանգության ծառայությունը Գեղարքունիքի մարզի Մարտունու զինկոմիսարիատում իրականացրել է գործողություններ, ինչի հետևանքով բերման է ենթարկվել Մարտունու զինվորական կոմիսարը, «Արմենպրես»-ի հետ զրույցում լուրը հաստատել է ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը:
Դեպքի հետ կապված այլ մանրամասներ չեն հաղորդվում: