Փոխվարչապետը Քաղավիացիայի կոմիտեի աշխատակազմին ներկայացրել է կոմիտեի նորանշանակ նախագահին
Դիտել նաև
«Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին
Ոստիկանական պատնեշ՝ Երևանի քաղաքապետարանի դիմաց (տեսանյութ)
Տիգրան Ավինյանի կառավարումը կարել է գնահատել 0. Արթուր Չախոյան
Ավինյանը օրենքի մասով խնդրի առաջ է կանգնած (տեսանյութ)
«Մայր Հայաստանի» դատական հայցն՝ ընդդեմ ՔՊԿ-ական Տիգրան Ավինյանի
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին ներկայացրել է կոմիտեի նորանշանակ նախագահ Տաթևիկ Ռևազյանին:
Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի նախկին ղեկավար Սերգեյ Ավետիսյանին՝ իրականացրած աշխատանքների համար և ընդգծել քաղաքացիական ավիացիայի կարևորությունը:
Սերգեյ Ավետիսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել աշխատակազմին համատեղ իրականացրած աշխատանքների համար և շնորհավորել նորանշանակ ղեկավարին՝ մաղթելով արդյունավետ աշխատանք, ամենայն բարիք և հայտնել իր աջակցության պատրաստակամությունը:
Տաթևիկ Ռևազյանը, շնորհակալություն հայտնելով պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, ծանոթացել է աշխատակազմի ներկայացուցիչների և ընթացիկ աշխատանքների հետ: