ԱԽ քարտուղարը հանդիպել է ԱՄՆ դեսպանի հետ (ֆոտոշարք)
Հանդիպեցի Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսին:
Դեսպան Միլսի հետ զրուցեցինք անվտանգության կարևոր մարտահրավերների մասին:
Մասնավորապես անդրադարձ կատարվեց կոռուպցիայի և տնտեսական զարգացման հիմնախնդիրներին:
Դեսպան Միլսը նշեց, որ Միացյալ Նահանգները շարունակում են աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ տարածաշրջանում կայունության և անվտանգության պահպանման շրջանակներում:
Ողջունելով նոր կառավարության ջանքերը, դեսպանը պատրաստակամություն հայտնեց աջակցել Հայաստանի կայուն զարգացմանն ուղղված նախաձեռնություններին:
Դեսպանը նշեց նաև ՀՀ կարևոր դերը միջազգային խաղաղապահ առաքելություններում:
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից