Առանց լուրջ արդյունքների հակակոռուպցիոն բարեփոխումները կհիասթափեցնեն մարդկանց. Փորձագետ. Ամերիկայի Ձայն. Տեսանյութ
Հայաստանում ընթացող կոռուպցիայի դեմ պայքարի ու քարոզչության մասին «Ամերիկայի Ձայն»-ը զրուցել է հակակոռուպցիոն քաղաքականության մասնագետ Սթիվեն Գաֆորփի հետ:
Հարց՝ Դուք վերջերս եք վերադարձել Հայաստանից: Ձեր տպավորությունները այնտեղ ընթացող հակակոռուպցիոն արշավի ու նոր իշխանույուների վարած կոռուպցիայի դեմ պայքարի մասին:
Ս.Գ.՝ Կարծում եմ չափազանց ոգևորիչ շրջան է: Մարդիկ լի են վճռականությամբ: Հասարակական կազմակերպությունները հանդես են գալիս հակակոռուպցիոն նորարար մոտեցումներով: Նրանք համագործակցում են կառավարության հետ և վերջիններիս են տրամադրում իրենց առաջարկությունները: Նիկոլ Փաշինյանի ընտրությունը վարչապետի պաշտոնում հնարավորությունների պատուհան է բացել: Սա շատ լավ առիթ է հակակոռուպցիոն բարեփոխումներ իրականացնելու համար և լուրջ առաջընթաց է գրանցել Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ասպարեզում:
Մանրամասները կարդացեք Ամերիկայի Ձայն- ում: