Բակո Սահակյանը լիբանանյան գործարարի հետ քննարկել է Արցախում մի շարք ծրագրերի իրականացման հարցը
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 9-ին ընդունել է լիբանանյան գործարար, Gardenia Grain D’or ընկերության հիմնադիր Նիկոլյա Ժորժ Աբու Ֆայսալին:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ քննարկվել են Արցախում մի շարք ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:
Նախագահը նշել է, որ Արցախում հատուկ ուշադրություն են դարձնում Լիբանանի հետ տնտեսական փոխգործակցության զարգացմանը՝ ընդգծելով, որ համագործակցության համար առկա են բավարար պայմաններ: