1USD = 483.5AMD
1EUR = 590.5AMD
1RUB = 8.27AMD
Դավիթ Տոնոյանի որդին՝ Էդգար Տոնոյանը ևս կծառայի Արցախում Միջադեպ է գրանցվել Պուտին-Թրամփ մամուլի ասուլիսի ժամանակ (տեսանյութ) Ովքե՞ր են Երևանի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուները Թրամփն ու Պուտինը հանդիպեցին. Տեսանյութ ԵՄ–ն պատրաստ է օգնել Հայաստանին, բայց կոնկրետ գաղափարներ ենք ակնկալում. Սվիտալսկին՝ Փաշինյանի հայտարարության մասին Իմ ցանկությունն է, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցենք «Ելք» դաշինքով. Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Այս պահին սա լուծարվող ավագանի է. ճիշտ կլիներ շտկել ընտրական համակարգը, նոր գնալ ընտրությունների. Փոստանջյան (Տեսանյութ) Երևանի ավագանու արտահերթ նիստում քաղաքապետ չընտրվեց. Տեսանյութ, լրացված Ռազմաքաղաքական իրավիճակը լարված է, Նախիջևանի հետ սահմանին և շփման գոտում կուտակումներ կան. Նիկոլ Փաշինյան ԱԱ Ֆուտբոլի եզրափակիչի ժամանակ անկարգությո՞ւն է եղել. Տեսանյութ, լուսանկարներ
ԼՐԱՀՈՍ
Նարեկ Սագսյանի և նրա թիկնազորի պետի անվան հետ կապված նոր միջադեպ է հայտնի դարձել Պոպուլիզմով կարելի է զուտ սկզբնական շրջանում աջակցություն վայելել ու ժամանակ ձգել «Ում մասին ինչ գիտեք՝ գրեք». Նիկոլականները մարզերում ստանձնել են «կոմիսարների»՝ տրոյկաների» ֆունկցիա Արա Բաբլոյանը ևս պատրաստվում է այցելել գեներալ Մանվելին՝ որպես բժիշկ «Քաչալը ճար անող լինի` իր գլխին կանի». Սեյրան Սարոյանը՝ իրեն օգնելու խնդրանքով դիմած գյուղապետին Դավիթ Տոնոյանի որդին՝ Էդգար Տոնոյանը ևս կծառայի Արցախում Միջադեպ է գրանցվել Պուտին-Թրամփ մամուլի ասուլիսի ժամանակ (տեսանյութ) Ինչու են անհանգստացած պաշտոններ ստացած երիտասարդները Կարպիս Փաշոյան. Որոշեցի հրաժարական տալ Տե՞ղ են բացում իրենց թիմի համար. «Օրակարգ»-ի նոր ղեկավարությունը ազատվում է լրագրողներից և մոնտաժողներից Այս 15 տարիները մարդկանց դարձրեցին անգործունյա, անհույս, անհավես ու ծառա ԱԱԾ-ն բացահայտել է կոռուպցիոն սխեմա (տեսանյութ) Ինչ ունեցվածք ունի նորանշանակ ՔՊ-ական փոխնախարարը Ովքե՞ր են Երևանի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուները Երևանյան կոլորիտ, հետաքրքիր ճարտարապետություն, լավ խոհանոց. «Քաղաք» պանդոկը սպասում է Երևանում և 6 մարզում մինչև 6-ժամյա հոսանքազրկումներ են սպասվում Արայիկ Խանդոյանի եղբայրը՝ Արարատ Խանդոյանն ազատության մեջ է Ռոբերտ Աբաջյանը 3 անգամ գիտակցաբար հրաժարվել է փրկվելուց. Արշակ Զաքարյան Արշակունյաց պողոտայում բնակելի շենքը մասամբ փլուզվել է․ կան տուժածներ Մխիթարյանը շնորհավորել է Ֆրանսիայի հավաքականին (լուսանկար) Թրամփն ու Պուտինը հանդիպեցին. Տեսանյութ Օսմանյան կայսրության և թուրքական կերպարվեստի հիմնադիրները համարվում են 26 նկարիչներ, որոնցից 24-ը հայի ազգանուն ունեն Հանքային ջրերի արդյունահանման ծավալները թաքցնելու միջոցով տնտեսվարողների կողմից չեն վճարել մոտ 230 մլն դրամի բնօգտագործման վճարները ՊԵԿ-ը պարզաբանում է Դավիթ Անանյանի հայտարարությունը Խնդիր ենք դրել ապահովել սոցիալապես անապահով քաղաքացիների բժշկական ապահովագրությունը. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Կիսամերկ ուկրաինուհիների պարը՝ համացանցում. Տեսանյութ Սարսափազդու տեսարան ա, երբ մտածում ես, որ էդ մարդիկ կողքդ են ապրում ՍԱՊԾ պետը Փաշինյանին անվանել է «քաղքենի և գիշանգղ» Պարզվել է «Բուրգեր քինգ»-ում տեղի ունեցած պայթյունի պատճառը. առաջադրվել է մեղադրանք ԵՄ–ն պատրաստ է օգնել Հայաստանին, բայց կոնկրետ գաղափարներ ենք ակնկալում. Սվիտալսկին՝ Փաշինյանի հայտարարության մասին Իմ ցանկությունն է, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցենք «Ելք» դաշինքով. Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Այս պահին սա լուծարվող ավագանի է. ճիշտ կլիներ շտկել ընտրական համակարգը, նոր գնալ ընտրությունների. Փոստանջյան (Տեսանյութ) Նախագահը հետևել է ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղին «Այդպես ես բարևում եմ նաեւ հավաքարար տատիկներին»․ Արամոն՝ Ռիտա Սարգսյանի առջեւ խոնարհվելու մասին. Տեսանյութ. Բակո Սահակյանը մի շարք օրենքներ է ստորագրել Եթե պատկան մարմինները չպաշտպանեն Կաթողիկոսին, դա կանեն հոգևորականները. Տեր Ասողիկ. Տեսանյութ Հայաստանում ԵՄ–ի նկատմամբ վստահությունն աճել է, ԵՏՄ–ինը՝ նվազել. Սվիտալսկին ցուցանիշներ ներկայացրեց (Տեսանյութ) Երևանի ավագանու արտահերթ նիստում քաղաքապետ չընտրվեց. Տեսանյութ, լրացված Քառասուն օր համբերելուց հետո ստիպված եմ հայտնել սույն անձանց բարոյական մահվան բոթը. Միքայել եպիսկոպոս Աջապահյան Pussy Riot - ի հարցաքննությունը հայտնվել է համացանցում. Տեսանյութ «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսն ընկել է ջրափոսը Երևանում և 6 մարզում էլէներգիայի մատակարարումը մինչև 6 ժամով կդադարեցվի Ռազմաքաղաքական իրավիճակը լարված է, Նախիջևանի հետ սահմանին և շփման գոտում կուտակումներ կան. Նիկոլ Փաշինյան Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կա մեկ զոհ և մեկ վիրավոր Այդ կառավարման մոդելը պետք է անհապաղ ապամոտնաժել Հերոսները ԱԱԾ-ի դիմակավորներն են լինելու, մինչև որ չվերածվեն չարիքի Սպանություն Թբիլիսիում. սառը զենքի 22 հարվածով սպանվել է հայազգի երիտասարդ Անչափ ցավալի է, երբ հարցականի տակ են դնում Ռոբերտ Աբաջյանի գիտակցված անձնազոհությունը. Լևոն Մնացականյան Հրդեհ Այգեպատ գյուղում. մեկնել է 2 մարտական հաշվարկ ԱԱ Ֆուտբոլի եզրափակիչի ժամանակ անկարգությո՞ւն է եղել. Տեսանյութ, լուսանկարներ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում պատասխանում է ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին ՄԻՊ-ը` Գարեգին Բ-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին Թրամփն ուղևորվել է Ֆինլանդիա՝ հանդիպելու Պուտինի հետ Ավարտվեց «Ոսկե ծիրան» 15-րդ հոբելյանական փառատոնը Երևանի ավագանու Հանրապետական խմբակցությունը քաղաքապետի թեկնածու չի առաջադրի ԱԱ-2018. Ֆրանսիան 2-րդ անգամ դարձավ Աշխարհի չեմպիոն (տեսանյութ) Կաթողիկոսը հրաժարվում է բաց քննարկման ձևաչափով հանդիպումից. «Նոր Հայաստան, նոր հայրապետ» Մալիշկայում ընտրություններին 1 ձայնի համար 10 000 դրամ են տվել. առաջադրվել է մեղադրանք Ադրբեջանական կողմը տեղեկատվություն է տարածել, թե գերեվարվել է հայ հետախույզ. հանգամանքները ճշտվում են Երևանում ձերբակալվել է 67-ամյա տղամարդ՝ 8-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով Արթուր Աղաբեկյանի նկատմամբ դրսևորված գործողություններն անընդունելի են.Արցախի կառավարության օպերատիվ շտաբի հայտարարությունը Ռիտա Սարգսյանը զանգահարել է դերասանուհուն. շահարկվե՞լ է տիկնոջ անունը Մահացել է ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին «Ելք» խմբակցությունը քաղաքապետի ընտրություններում թեկնածու չի առաջադրի Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Euronews-ին. Լավ կլիներ ՆԱՏՕ-ն Ադրբեջանին ուժգին ազդակ ուղարկեր. Տեսանյութ Բրյուսելի օդանավակայանում իմ բրիֆինգի մի հատվածը պարզաբանման կարիք ունի Ինչպես խուսափել ոտքերի այտուցից երկար ճանապարհորդության մեկնելիս. անոթային վիրաբույժ Գալուստ Բարաղամյան Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց ՊԵԿ․ «Սպայկա» ՍՊԸ-ն պետական բյուջե չի վճարել 2 միլիարդ 45 միլիոն դրամ գումար Շրջափակված է Վեհափառի մեքենան, Կաթողիկոսի կյանքին վտանգ է սպառնում․ Տեր Վահրամ քահանա Մելիքյան. Արմենպրես «Սասնա ծռեր»-ից Թորոս Թորոսյանի կալանքից դուրս գալու օրը մահացել է նրա միակ 23-ամյա որդին Ադրբեջան այցելած հայկական արմատներով բլոգերն ահազանգում է իր կյանքին սպառնացող վտանգի մասին (տեսանյութ) Արթուր Աղաբեկյանի հայրական առանձնատանը, «Մետաքսկոմբինատ»-ում և Տողի «Նոր Կյանք» ջրաշխարհում խոիզարկություն է իրականացվել Կյանքից հեռացել է թավշյա հեղափոխության ակտիվիստ Կարեն Մարգարյանը (տեսանյութ, լուրսանկար) Աշոտ Արսենյանը ստիպված է վաճառել «Ջերմուկ գրուպ»-ը և հեռանալ Հայաստանից Առաջին փոխվարչապետի ինստիտուտը չընդունող Արարատ Միրզոյանը այժմ ինքն է օգտվում դրա «բարիքներից» Արաբական աշխարհում հետաքրքրված են ՍԱՍ սուպերմարկետների ցանցով Գորիսի 27-ամյա քաղաքապետը միլիոնատեր է ԱԻՆ-ում բունտ է հասունացել. Ռոստոմյանը նշանակումից 1 օր անց ստիպված է եղել ազատել վարչության պետին Սեյրան Օհանյանի շքեղ առանձնատունը չի քանդվում, շինաշխատանքներն են դադարեցվել
Հարցում

ՀՀ պատվիրակությունը Կանադա եւ ԱՄՆ այցի արդյունքում ձեռք է բերել 30.5 մլն դոլարի ներդումների պայմանավորվածություն

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակության՝ Կանադա եւ ԱՄՆ այցի արդյունքում ներդրումների վերաբերյալ ձեռք բերված վերջնական պայմանավորվածությունների ընդհանուր արժեքը կազմում է 30.5 մլն ԱՄՆ դոլար:

Նշենք, որ հունիսի 28-ից հուլիսի 2-ը ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով Լոս Անջելեսում էր (որին նախորդել է այցը Կանադա): Պատվիրակության կազմում էին ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը, ՀՀ փոխվարչապետի օգնական Վիկտորյա Այդինյանը, ՀՀ Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանը, ՀՀ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը, ՀՀ Սփյուռքի նախարարի տեղակալ Բաբկեն Տեր-Գրիգորյանը, «Բիզնես Արմենիա» հիմնադրամի միջազգային կոմերցիայի խմբի ղեկավար Նարեկ Ալեքսանյանը եւ Միջազգային համագործակցության մենեջեր Ալինա Եղիազարյանը:

Պատվիրակության աշխատանքային այցը ԱՄՆ-ում մեկնարկել է հունիսի 29-ին՝ «Սերվիս Թայթն» ընկերություն այցելությամբ, որտեղ կառավարության ներկայացուցիչները հանդիպել են ընկերության հիմնադիրների, ինչպես նաեւ Սիլիկոնային հովտում ազդեցիկ «Թիմըբըլ» եւ «Այռոբոթիքս» ընկերությունների հիմնադիրների հետ:

Քննարկվել են Հայաստանում ինժեներական կրթությանը, գիտահետազոտությանը, ստարտափների զարգացմանը, վերազգային կազմակերպություններին Հայաստան ներգրավելուն առնչվող հարցերը, այդ ոլորտներում կառավարության առաջնահերթությունները, առկա խնդիրները եւ սփյուռքի մասնակցությունը ոլորտի զարգացմանը: «Սերվիս Թայթն» ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպման արդյունքում նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել ընկերությանն աջակցել՝ հիմնելու 50 հոգանոց մասնաճյուղ Երեւանում:

Այնուհետեւ պատվիրակության անդամները Լոս Անջելեսի հայկական հյուպատոսարանում հանդիպել են ամերիկյան շուրջ երկու տասնյակ գործարար ասոցիացիաների ներկայացուցիչների հետ: Արդյունքում ձեռք են բերվել նախնական պայմանավորվածություններ մի շարք ոլորտներում հայաստանյան ընկերությունների ու ասոցիացիաների հետ համագործակցելու ուղղությամբ, ինչպես նաեւ քննարկվել է ամերիկյան Բիզնես ֆեդերացիայի ներկայացուցիչների՝ Հայաստան այցի կազմակերպումը:

Պատվիրակությունը մասնակցել է նաեւ ամերիկահայ խոշոր գործարարների հետ մեծ ընդունելության, որի ժամանակ փոխվարչապետ Ավինյանն իր ելույթով ներկայացրել է Հայաստան-սփյուռք համագործակցության նոր ձեւաչափերը ու ՀՀ կառավարության գերակայությունները: Հանդիպման արդյունքում ձեռք են բերվել մի շարք նախնական պայմանավորվածություններ տեքստիլի, աղբի վերամշակման, մեքենաշինության արտադրամասեր բացելու, վերականգնվող էներգիայի եւ այլ ոլորտներում փորձի եւ գիտելիքի փոխանակման ծրագրեր իրականացնելու վերաբերյալ: Մի խումբ գործարարներ պլանավորում են մոտ ապագայում այցելել Հայաստան՝ ծրագրերին ընթացք տալու նպատակով:

Հունիսի 30-ին կառավարության ներկայացուցիչները հանդիպել են մի քանի տասնյակ հայ գործարարների հետ եւ հարց ու պատասխանի ձեւաչափով քննարկել են իրենց հուզող հարցերը: Ներկայացվել են Ազգային վենչուրային հիմնադրամի ստեղծման եւ Ազգային ստարտափ սամիթի անցկացման հեռանկարները, եւ դահլիճում գտնվող գործարարների զգալի մասը պատրաստակամություն է հայտնել ֆինանսական ներդրում ունենալ հիմնադրամում: Ներկայացվել է «Սփյուռքի պարտատոմսեր» գաղափարը՝ որպես զանգվածային ներդրումների խրախուսման մեխանիզմ՝ նպաստելու պետության կայուն տնտեսական զարգացմանը: Հանդիպման ընթացքում փոխվարչապետը առանձնազրույցներ է ունեցել մեկ տասնյակ գործարարների հետ, որոնց հետ քննարկվել են առողջապահության, գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների, կրթության, տուրիզմի, ռազմական արդյունաբերության, ֆիլմարտադրության ոլորտներում առկա կոնկրետ ներդրումային ծրագրեր: Միաժամանակ «Բիզնես Արմենիա»-ի եւ «Crystal Lake Holdings LLC»-ի միջեւ կնքվել է փոխըմբռնման հուշագիր, համաձայն որի՝ կազմակերպությունը 10 միլիոն դոլարի ներդրում է կատարելու Սեւանա լճի ափին հյուրանոցային համալիր կառուցելու համար:

Գործարար Դրո Դարբիդյանի հետ քննարկվել է սրտի աշխատանքի աջակցման միկրոէլեկտրոնային սարքերի արտադրությամբ զբաղվող ամենախոշոր ընկերության՝ «St. Jude Medical Inc»-ի Հայաստանյան մասնաճյուղ հիմնելու մասին: «Eco Panel Group Inc.» ընկերությունը, ի դեմս գործադիր տնօրեն Խաչիկ խաչիկյանի, ցանկություն է հայտնել ներդնել 10 մլն դոլար՝ EPG էկոպանելների արտադրության գործարան հիմնելու նպատակով, որի տեխնոլոգիան պատենտավորված է աշխարհի 50 երկրներում:

Սփյուռքի նախարարի տեղակալ Բաբկեն Տեր-Գրիգորյանը հանդիպել է Կալիֆորնիա նահանգի սենատոր Էնթոնի Փորթանթինոյի հետ: Վերջիններս քննարկել են ՀՀ ու Կալիֆորնիա նահանգի միջեւ հարաբերությունների առավել ամրապնդմանն առնչվող հարցեր:

Ամերիկահայ մի խումբ բժիշկներ առաջարկել են ֆինանսապես օգնել պարտադիր զինվորական ծառայություն կատարողների ընտանիքների համար բժշկական ապահովագրություն տրամադրելուն: Ամերիկահայ գործարար Աշոտ Թադեւոսյանի հետ քննարկվել է Հայաստանում դեղերի արտադրամաս հիմնելու ծրագիրը: Մի շարք նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել բանկային համակարգում, օրգանական սննդի եւ մեղրի արտադրության ոլորտներում ներդրումներ կատարելու ուղղությամբ:

Հուլիսի 2-ին պատվիրակությանն ընդունել է Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետին: Վերջինիս հետ քննարկվել են բարձր տեխնոլոգիաների, տրանսպորտի, էներգախնայողության ոլորտներում հնարավոր համագործակցության գաղափարները: Արդյունքում ՀՀ կառավարության եւ Լոս Անջելես քաղաքի միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որում կողմերը պատրաստակամություն են հայտնել միասին աշխատել լավագույն փորձը փոխանակելու նպատակով Հայաստանի քաղաքացիական ծառայողներին Լոս Անջելեսի կառավարման հաստատություններում ներգրավելու ծրագիր մշակելու ուղղությամբ: Քաղաքապետ Էրիկ Գարսետիի հետ քննարկվել է դեկտեմբերին վերջինիս՝ Հայաստան այցը կազմակերպելու գաղափարը:

Կանադա եւ ԱՄՆ այցի արդյունքում ներդրումների վերաբերյալ ձեռք բերված վերջնական պայմանավորվածությունների ընդհանուր արժեքը կազմում է 30.5 մլն ԱՄՆ դոլար:

website by Sargssyan