Վարդան Օսկանյան. «Ժողովուրդն այս անգամ վճռական է». (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Փետրվարի 9-ին «Համախմբում» կուսակցության երիտասարդական միության հիմնադիր համագումարի ավարտին «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը զրուցել է լրագրողների հետ՝ պարզաբանելով վերջիններիս հուզող հարցերը:
«Մենք որևէ հայտարարություն չենք արել այն մասին, թե ով է գլխավորելու մեր դաշինքի ցուցակը: Բայց չի բացառվում, որ ցուցակը կարող է գլխավորել նաև Սեյրան Օհանյանը: Ես միշտ ասել եմ, որ ես, որպես կուսակցության ղեկավար, խնդիր չունեմ ցուցակը գլխավորելու, հանուն դաշինքի»,- նշեց «Վարդան Օսկանյանը:
Հարցին, թե ինչու Սեյրան Օհանյանը հրապարակային ներգրավվածություն չունի դաշինքի միջոցառումներին, Վ. Օսկանյանը պատասխանեց. «Սեյրան Օհանյանը սպասում է դաշինքը վերջնական տեսք ստանա, դրանից հետո, կարծում եմ, բավականին ակտիվ ներգրավվածություն կունենա»:
Մանրամասները՝ Zham.am-ի տեսանյութում: