Մինսկի խմբի Ռուսաստանի համանախագահը հայտնել է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման մասին
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստում են Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։ Այս մասին Apa.az-ին հայտնել է ռուս համանախագահ Իգոր Պոպովը։
«Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի զգայունությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դեռևս խուսափում են այս թեմայով որևէ հրապարակային հայտարարություններից: «Եռյակի» համապատասխան հայտարարությունը կլինի Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների ծրագրվող հանդիպման արդյունքներով: Մենք ակնկալում ենք, որ դրա ժամկետներն առաջիկայում կհրապարակվեն»,- ասել է Պոպովը:
Նրանք հույս ունեն, որ դրա անցկացման ժամկետները կարող են հրապարակվել առաջիկայում։
Zham.am