ՊՆ-ում տարակուսած են, թե ինչու է Մարտի 1-ի գործով կալանք որոշվել Միքայել Հարությունյանի նկատմամբ
Դիտել նաև
Թե ինչ է ասել Արայիկ Հարությունյանը, դժվար է նույնիսկ կանխատեսել
Արայիկ Հարությունյանի հարցազրույցը կարող է ծանր հետեւանքներ առաջացնել
Ի՞նչ քրեական վարույթի շրջանակներում են Արայիկ Հարությունյանի ներկայացուցչին կանչել հարցաքննության
Արցախի կորուստը ամեն մի հայի համար պետք է անձնական ողբերգություն լինի. Միքայել Աջապահյան
Մագա Հարությունյանը տեղափոխվել է Շրի Լանկա և կիսվել գայթակղիչ ֆոտոշարքով
«Հրապարակ» թերթը գրում է․ ՊՆ-ում տարակուսած են, թե ինչու է Մարտի 1-ի գործով հետախուզում եւ կալանք որոշվել նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ: «Իհարկե, նա պետք է հարցաքննվեր, բայց ոչ թե ամբողջ գործը բարդեին 72-ամյա մարդու վրա:
Նա, ճիշտ է, արդարության, ազնվության սիմվոլ չէ, բայց մեծ ներդրում ունի բանակում։ Նրան Վազգեն Սարգսյանը բերեց, պատերազմի ժամանակ բավականին օգտակար եղավ, հետագայում էլ՝ չնայած տարիքին, Սերժ Սարգսյանը պահեց որպես ռազմական տեսուչ: Եթե ուզում են Մարտի 1-ի գործը բացել, պետք է սկսեն ոստիկաններից։ Ինչ արեցին՝ ոստիկանության ներքին զորքերն արեցին, որոնք ենթարկվում են նախագահին։ Այնպես որ՝ Փաշինյանը սխալ տեղից է բռնել:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: