1USD = 483.5AMD
1EUR = 590.5AMD
1RUB = 8.27AMD
Հայաստանից ՀԱՊԿ որևէ դիմում չի ստացվել. ՀԱՊԿ միացյալ շտաբի պետը` հայ- ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի մասին Արայիկ Հարությունյանն անդրադարձել է իրեն պաշտոնանկ անելու լուրերին Ինչ նպատակ էր հետապնդում Փաշինյանն այս ընտրարշավում «Իմ բանավեճը միայն Ձե՛զ հետ է և ուղիղ եթերում». Նաիրա Զոհրաբյանը՝ Հայկ Մարությանին Լևոն Տեր-Պետրոսյանը ևս չընդունեց Փաշինյանի հրավերը Լարված իրավիճակ կառավարության դիմաց, վարչապետը անձամբ իջավ ցուցարաների մոտ. Ուղիղ Նիկոլ Փաշինյանի կառավարության կազմում գտնվող ուժերը հայտնվել են անելանելի վիճակում. որոշում են կայացրել. «Ժողովուրդ» Թրամփն ու Փենսը հրաժարվե՞լ են Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել Պատմական և հայաստանյան «սևերն» ու «սպիտակները». Լյուդովիկոս 16-րդից մինչև Նիկոլ Փաշինյան ՀՀ ԱԳՆ կոչը ուղղված ԵԱՀԿ ՄԽ-ին՝ Բաքվին սանձելու և կառուցողական դաշտ բերելու հրատապ անհրաժեշտության վերաբերյալ
ԼՐԱՀՈՍ
Հայաստանից ՀԱՊԿ որևէ դիմում չի ստացվել. ՀԱՊԿ միացյալ շտաբի պետը` հայ- ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի մասին Հակահեղափոխության սպառնալիքով մինչև գարուն ինչ-որ կերպ կարող են ձգել Արայիկ Հարությունյանն անդրադարձել է իրեն պաշտոնանկ անելու լուրերին Նախատեսվում է փոխել ԲԿ-ներին պետպատվերի գումարների հատկացման սկզբունքը ՀԱՊԿ-ում Յուրի Խաչատուրովին փոխարինելու կոնսուլտացիաները շարունակվում են․ Զոհրաբ Մնացականյան (տեսանյութ) Մենք կողմ ենք ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ինչ նպատակ էր հետապնդում Փաշինյանն այս ընտրարշավում Նախընտրական հանրային հանդիպում՝ Արտակ Զեյնալյանի հետ (տեսանյութ) ՀՀ ՏԿՏՏ նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանն այցելել է հայկական «Զանգի» հավելվածի երևանյան գրասենյակ Օրենքը գործելու է ողջ ծավալով ու խստությամբ. ՀՀ ոստիկանության պետի ուղերձը Երևանի ավագանու ընտրությունների առթիվ (տեսանյութ) Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ Սեքսն Աստծո պարգև է, այլ ոչ թե տաբու. Հռոմի պապ Վրաստանի ամենահարուստ մարդու որդին ամուսնացել Է. ով Է դարձել Իվանիշվիլիի ընտրյալը. Լուսանկար «Իմ բանավեճը միայն Ձե՛զ հետ է և ուղիղ եթերում». Նաիրա Զոհրաբյանը՝ Հայկ Մարությանին Սահմանին զոհ ունենք, իսկ մեր պետության վարչապետը, շուլուխ անելով, ընտրարշավ է անում «Արմենալը» փակվում է, իսկ գործարանի ադմինիստրացիան լռում է Երևանի ավագանու ընտրություններին ընտրակաշառք տալու առերևույթ դեպքի առթիվ երկրորդ քրեական գործն է հարուցվել Թուրքիայում 20 տոննա մոլիբդենով հայկական բեռնատար են թալանել Լևոն Տեր-Պետրոսյանը ևս չընդունեց Փաշինյանի հրավերը Տիգրան Մանսուրյանի հրաշալի կատարումը «Փուշ» դաշնամուրի բացմանը Երևանում (տեսանյութ) Փաշինյանն ամենախարիզմատիկ լիդերն է, իսկ Սամվել Ալեքսանյանը՝ մրցակիցը չունեցող կազմակերպիչը Օձեր են բռնել Բաբայան փողոցի տներից մեկի այգում և Նազարբեկյան թաղամասի շենքի մոտ Լարված իրավիճակ կառավարության դիմաց, վարչապետը անձամբ իջավ ցուցարաների մոտ. Ուղիղ Արամ Դանիելյանը համայնքային միջոցները ծառայեցրել է իր եղբոր բիզնեսի համար. չարաշահումներ Հրազդանի քաղաքապետարանում Վրաստանում ավտոտրանսպորտային միջոցներով ցորենի փոխադրման արգելքը հետաձգվել է մինչ տավեվերջ Նոր մրցո՞ւյթ. Առողջապահության նախարարի «մարդը» «կտրվել է քննությունից». «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի կառավարության կազմում գտնվող ուժերը հայտնվել են անելանելի վիճակում. որոշում են կայացրել. «Ժողովուրդ» Զինվորի սպանությանը ՀՀ Զինված ուժերը արձագանքելու են համապատասխան գործողություններով. Դավիթ Տոնոյան Նոր Նորքի 2-րդ զանգվածում՝ «Զոդիակ» խանութի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ 24-ամյա քաղաքացին մոլորվել է Սևաբերդ գյուղից դեպի Ակնալիճ տանող լեռնային հատվածում Թրամփն ու Փենսը հրաժարվե՞լ են Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել Վարչապետի կինը Վալենտինա Մատվիենկոյի հրավերով երեկ մեկնել է Սանկտ Պետերբուրգ Լևոն և Սաշիկ Սարգսյաններին տեսել են Լիբանանի շքեղ խաղատա՞նը Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նոր սկանդալի կենտրոնում է հայտնվել Պատմական և հայաստանյան «սևերն» ու «սպիտակները». Լյուդովիկոս 16-րդից մինչև Նիկոլ Փաշինյան Հոկ­տեմբերին Նյու Յորք կմեկնի ՀՀ նախագահը՝ East-West Institute-ի շնորհած «Համաշ­խարհային պետական գործիչ» տիտղոսն ստանալու Նիկոլ Փաշինյանը գնում է վա-բանկ Գարեգին Բ կաթողիկոսն ինքնակամ կլքի աթոռը հիվանդության հիմքով ՀՀ ԱԳՆ կոչը ուղղված ԵԱՀԿ ՄԽ-ին՝ Բաքվին սանձելու և կառուցողական դաշտ բերելու հրատապ անհրաժեշտության վերաբերյալ Հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել Առկա բազմաթիվ համակարգիչներից առգրավվել է միայն այն համակարգիչը, որով տվյալ նյութը դրվել է կայքում. ՔԿ Ոստիկանության պարզաբանումը ավագանու առանձին թեկնածուների հասցեին վիրավորական հայտարարությունների վերաբերյալ Հայկ Մարությանը հրաժարվում է հարցազրույցից և ձգձգում բանավեճը Թուրքիայում 250.000 դոլարանոց անշարժ գույք ձեռք բերող օտարերկրացին կարող է քաղաքացիություն ստանալ ՌԴ ԱԳՆ մեկնաբանել է Հայաստանի կողմից Ադրբեջանին «պատերազմ հայտարարելը» Կմասնակցի՞ Ռոբերտ Քոչարյանը Անկախության տոնին. երկրորդ նախագահի գրասենյակից արձագանքում են Ինչպես լուծել հանրային զուգարանների խնդիրը Հայաստանում. Սուրեն Պապիկյանը ելք է առաջարկու Ռուսական հեղափոխության դասերը կամ ին՞չու է Արամ Զավենիչը մտահոգված Փաշինյանի գործելաոճով. Տեսանյութ Դավթաշենում մեկ մեքենա է այրվել, մեկը՝ ջերմահարվել Առողջապահության փոխնախարարը Շրի Լանկայում մասնակցում է «էվալ Կոլոմբո 2018» համաժողովին ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ համաժողովում Ադրբեջանը սուր քննադատության է ենթարկվել Հնարավոր է՝ միջազգային փորձագետներ հրավիրվեն ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսման գործով․ Կոստանյան (տեսանյութ) Փաշինյանը նման է Ուգո Չավեսին. Քոչարյանը նոր հարցազրույց է տվել Ոչ թե արգելել, այլ խստացնել բնապահպանական նորմերը Քանդելու համար քանդող լավ վարպետ է պետք, սարքելու ժամանակ` լավ ճարտարապետ Վերջնական ցուցակների հրապարակման դրությամբ ընտրողների թիվ 848.343 է Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՊՀ միջպետական վիճակագրական կոմիտեի և ԱՊՀ մասնակից պետությունների վիճակագրական ծառայությունների ղեկավարներին «Կզբաղվեմ՝ տեսնեմ էդ ո՞վ է տեռոր անում թեկնածուին». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Սուրեն Պապիկյանը ներկայացնում է տարածքային կառավարման եւ զարգացման ոլորտի ծրագրերը (ուղիղ) ՀՀ-ն ներկայացնող թիմը ճանաչվել է հաղթող «Գեովիկտորինա» մասնագիտական մրցույթում Տաջիկստանի մայրաքաղաքում Երկու Կորեաների ղեկավարները պատմական համաձայնություններ են ձեռք բերել Դատավորների սերնդափոխություն պետք է լինի ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստը՝ ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների գաղտնալսման հարցով՝ հետաձգվեց (տեսանյութ) Տարօրինակ դեպք. 54–ամյա հայրը երեխաներին արգելել է դպրոց հաճախել ՀՀ նախագահը մի շարք այլ օրենքներ է ստորագրել Դասադուլ Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում՝ ուղիղ Հանրապետությունում սպասվում է անձրև և ամպրոպ «Սելֆիի ժա՞մ: Գժվա՞ք, արա…» Կեղտոտ տեխնոլոգիաների առումով այս ընտրությունները գերազանցեցին ՀՀՇ և ՀՀԿ բոլոր ընտրություններին. Նաիրա Զոհրաբյան Ինչ ունեցվածք ունի Կադաստրի կոմիտեի նորանշանակ ղեկավարը Կեղտոտ տեխնոլոգիաների առումով այս ընտրությունները գերազանցեցին ՀՀՇ և ՀՀԿ բոլոր ընտրություններին. Նաիրա Զոհրաբյան Հրդեհ Արթիկ քաղաքում՝ «Ստեկլոմաշ» գործարանի մոտակայքում Իշխանություն պահելը դարձել է ինքնանպատակ և հակահեափոխության սպառնալիքով մինչև գարուն ինչ-որ կերպ կարող են ձգել, ոչ ավելին Վախճանվել է քաղաքապետի թեկնածուի մայրը ՀՀ սուվերենության սակարկումները Մոսկվայում. ՌԴ-ին չի հետաքրքրում Փաշինյան–Քոչարյան պայքարում հաղթողի անձը ԱԱԾ-ն պարզում է՝ որտեղից են գոյացել Ալեքսանդր Սարգսյանի միլիոնները Հերմինե Նաղդալյանի ընտանիքին պատկանող ընկերության կատարած շինաշխատանքներում մի շարք թերություններ են արձանագրվել Վթարի է ենթարկվել երգչուհի Սոֆի Մխեյանի եղբայրը. կա վիրավոր Դաշնակիցներ կորցնելու ծանր հետևանքները. Նիկոլ Փաշինյանը հայտնվել է փաստի առաջ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը չեղարկել է ՀՀ իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնված անձանց ԱՄՆ մուտքի վիզաները
Հարցում

Խախտումներ Երևանի մանկապարտեզներում. ԿՔՆ

Նախակրթական ուսումնական հաստատության աշխատանքային գործընթացի վերաբերյալ

ԿՔՆ-ն ստացել է մի շարք ահազանգներ, որոնք ամփոփելով կարող ենք արձանագրել, որ Երևանի համայնքային նախադպրոցական հաստատություններում տեղ են գտել աշխատակազմի աշխատանքային իրավունքների խախտում, մասնավորապես արձանագրվել են հետևյալ խնդիրները՝ աշխատանքային պայմանագրերի օրինակների բացակայություն աշխատակիցների մոտ, աշխատանքային ժամերի անհիմն փոփոխություն, հավելյալ աշխատանքային պարտականությունների կատարում, հանգստի և արձակուրդի իրավունքի խախտում։

Մասնավորապես՝

(1) Որոշ մանկապարտեզներում (որոնց ցանկը կարելի է տրամադրել ՄԻԱՅՆ տեղեկատվության աղբյուրների գաղտնիության պահպանման երաշխիքների դեպքում) աշխատակիցներին չեն տրամադրվել աշխատանքային պայմանագրերի իրենց օրինակները, ու իրենք տեղեկացված չեն ինչի ներքո են ստորագրել՝ քանի ժամ աշխատաժամանակ է սահմանված պայմանագրով, ինչ դրույքաչափով, ինչ աշխատավարձով է կնքվել պայմանագիրը։

Նախակրթական ուսումնական հաստատության աշխատակիցներին հաճախ տալիս են ցուցումներ աշխատաժամերի ու գրաֆիկի փոփոխման վերաբերյալ։ Զրույցի ժամանակ քաղաքացին նշում է հետևյալը․ «Մի օր ասում են, քո աշխատանքը սկսվում է 9:00, մեկ ասում են՝ չէ, դու պիտի երեխա ընդունես 8:30, մեկ ասում են քո աշխատանքը ավարտվում է 16:30, մեկ՝ 17:00»։

Համաձայն «ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանը ՀՀ պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների օրինակելի հաստիքացուցակը, խմբերի խտությունը, նորմատիվները հաստատելու մասին» N 29-Ն հրամանի 26 հունվարի 2007 թ.-ի դրությամբ՝ «ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ԹԻՎԸ 1 ԽՄԲԻ ՀԱՇՎԱՐԿՈՎ» աղյուսակի համաձայն հնգօրյա աշխատանքային շաբաթվա համար 8 ժամվա դիմաց դաստիարակի հաստիքը սահմանվում է 1.12 դրույք, դաստիարակի օգնականինը՝ 1 դրույք, իսկ 9 ժամվա դիմաց՝ համապատասխանաբար 1.25 և 1.1 դրույք։

Հետևյալ նորմատիվային ակտով սահմանվում են տվյալ ուսումնական հաստատությունների աշխատակիցների աշխատանքային ժամերը․

«ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՌԵԺԻՄԸ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

Երևանի քաղաքապետի 2833-Ա 30.06.2011թ. որոշման համաձայն՝ «1.Երևանի «Նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատանքային ռեժիմը սահմանել ժամը 8.00-ից մինչև 17.30-ը։

2.Երևանի «Նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում երեխաներին պահելու տևողությունը սահմանել ժամը 8.30-ից մինչև 17.30-ը։

3.Երևանի «Նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում երեկոյան ժամերին երեխաներին պահելու տևողությունը սահմանել ժամը 17.30-ից մինչև 19.00-ը՝ համաձայն հավելվածի»։ (2) Աշխատակիցները նշում են, որ իրենց չի թույլատրվում լքել խումբը («․․բացի այն դեպքերից, երբ դաստիարակի օգնականը իրականացնում է բանվորի պարտականությունները», նշում է քաղաքացին՝ մասնավորապես նկատի ունենալով ծանր իրերի տեղափոխություն, խոտհունձ), այսինքն աշխատում են 9-ժամյա աշխատանքային օրով։

Քանի որ մի կողմից աշխատակիցները չունեն աշխատանքային պայմանագրերի իրենց օրինակները, հետևաբար չգիտեն ինչ պայմաններով են աշխատանքի ընդունվել, մյուս կողմից զգուշանում են անհնազանդության դրսևորման պարագայում աշխատանքից ազատված լինելուց, ուստի շարունակում են աշխատել անորոշության պայմաններում։ Մանկապարտեզները հաճախ բակի ու այգու մասին հոգ տանելու համար լրացուցիչ աշխատուժ չեն ներգրավում և նախընտրում են այս ծանր բեռը դնել առանց այն էլ գերբեռնված խմբերով աշխատող դայակների (դաստիարակի օգնականների) վրա։

Այս կանայք (սովորաբար երեխաների հանգստի ժամին պետք է շտապեն այգի՝ խոտհունձի կամ այլ ծանր ֆիզիկական աշխատանքների համար, որը տարիներ շարունակ եղել է դրված դաստիարակի օգնականների վրա։ Սա անընդունելի է հատկապես քանի որ նրանք այդ աշխատանքը կատարում են ի վնաս իրենց հիմնական պարտականությունների պատշաճ կատարման, քանի որ ստիպված են լինում լքել երեխաների սենյակը: Եվ ստացվում է, որ առնվազն 30 երեխայով խմբերի հոգածությունը այդ ընթացքում ընկնում է դաստիարակի ուսերին, ով նույնպես չի կարողանում հանգստանալ ու լիցքաթափվել։

Այսինքն, դաստիարակը և դաստիարակի օգնականը աշխատում են առանց ընդհատման 9 աշխատանքային ժամ։ Իրավիճակն էլ ավելի է բարդանում, քանի որ գերբեռնված՝ հաճախ 30 երեխայից ավել խմբերում աշխատում է մեկական դաստիարակ, մեկական դաստիարակի օգնական, և բացակայում է դայակ-սանիտարի հաստիքը։ Անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ աշխատանքային պարտականություններ են օրինականորեն վերագրվում դաստիարակի, դաստիարակի օգնականի, դայակ-դաստիարակի հաստիքներին, և նրանցից ով որն է այսօր կատարում։

(3) Մեզ են հասել տեղեկություններ այն մասին, որ տարիներ շարունակ աշխատակիցներին պարտադրում են «ինքնակամ» դիմումներ գրել, որով նրանք «խնդրում-աղաչում են իջեցնել իրենց աշխատավարձը» (մեջբերումը՝ մեզ դիմած աշխատակցի խոսքերից)։

(4) Բացի այդ, մանկապարտեզների որոշ աշխատակիցներ պնդում են, որ իրենց տարիներ շարունակ չի հատկացվել ամենամյա վճարովի արձակուրդ, դրա փոխարեն նրանք ըստ անհրաժեշտության չվճարվող արձակուրդ են վերցրել։

(5) Մեզ են հասել պնդումներ առ այն, որ որոշ մանկապարտեզներում կան հաստիքներ, որոնց դիմաց գրանցված անձիք երբեք չեն աշխատել այդ մանկապարտեզում։ Կրթական քաղաքացիական նախաձեռնությունն իր մտահոգությունն է հայտնում վերոհիշյալի կապակցությամբ և հորդորում պատկան մարմիններին ուսումնասիրել իրավիճակը և հավաստիանալ, որ Երևանի մանկապարտեզներում աշխատանքային իրավունքի նման խախտումները այսուհետ կբացառվեն, իսկ դրանք կատարած տնօրենների նկատմամբ կկիրառվի համարժեք կարգապահական տույժ, ընդհուպ մինչև հեռացում։ Ձեռնարկված միջոցների ու կատարված աշխատանքների մասին պահանջում ենք նաև զեկուցել հանրությանը։

Կրթական քաղաքացիական նախաձեռնություն

website by Sargssyan