Դավիթ Սանասարյանը պետական շենքից հանել է Սերժ Սարգսյանի վերջին նկարը (Տեսանյութ)
Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը գերատեսչության շենքի պատից իջեցրել է Սերժ Սարգսյանի վերջին նկարը։ Այս մասին նա տեսանյութով հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։
«Պետական շենքից հանվեց Սերժ Սարգսյանի վերջին նկարը։ Իսկ թե պատերն ինչպես կզարդարվեն, կտեսնեք օրեր անց։
Այլևս երբեք…
Սիրում եմ բոլորիդ», -գրել է Սանասարյանը։